«Երեկ արթնացանք ու տեսանք ադրբեջանական ինքնաթիռ «Զվարթնոց» օդանավակայանում, ու մեզ ընդամենը մնացել էր կռահել, թե ինչ է անում այդ ինքնաթիռը Երևանում։ Հետո օրվա մեջ իշխանությունը տարածեց տեղեկություն, թե տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովի նիստ, բայց այդ հայտարարության մեջ տեղեկություն չկար, թե ինչ է քննարկել այդ հանձնաժողովը»,-սոցցանցերում տեսանյութ հրապարակելով՝ ասել է «Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով՝ երեկ հասարակությունը տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանում ադրբեջանական ինքնաթիռի հայտնվելու մասին, սակայն այդ այցի նպատակի վերաբերյալ պաշտոնական հստակ պարզաբանումներ չեն տրվել։
«Սահմանազատման հարցը մեր անվտանգության համար կենսական նշանակություն ունի, և հանրությունն իրավունք ունի իմանալու դրա մանրամասները։ Ինչի՞ չեք հրապարակում ինֆորմացիա։ Այդ հանձնաժողովի հայտարարության մեջ ընդամենը տեղեկություն է, որ դեռ համաձայնել են հանձնարարել կառավարություններին ուղեցույց հաստատել։ Պատկերացնո՞ւմ եք նոր ուղեցույցի համար պիտի դիմեն, որ հաստատեն»,-նշել է Թաթոյանը։









