ԱԽ քարտուղարը վստահ է, որ բարեփոխումների շարունակվող գործընթացի շնորհիվ բանակի բոլոր կարողություններն արագորեն կվերականգնվեն։
ՀՀ զինված ուժեը պատերազմի հետևանքով հարվածներ, կորուստներ ունեցել է, բայց դրանց մեծ մասն արդեն վերականգնված են։
Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է մեր բանակը պատրաստ նոր պատերազմի։
«Բնականաբար, մեր բանակը պատերազմի ժամանակ հարվածներ է ունեցել, բայց վերջին շրջանում կատարված բարեփոխումների շնորհիվ մեծ մասը վերականգնվել է։ Գիտեք, որ ՌԴ-ի հետ բանակի լայնածավալ բարեփոխումներ ենք սկսել, և այդ գործընթացը հնարավորինս արագ է ընթանում»,- նշեց Գրիգորյանը։






