Երկուշաբթի, Մայիսի 11, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պաշտպանել Հայրենիքը ներքին թշնամիներէն

15/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայրենասէրին յատկութեան հարազատութիւնը կը խտանայ երեք բառերու մէջ – Պարտականութիւն, Պատիւ, Հայրենիք։ Մեր նորագոյն պատմութեան ընթացքին փայլատակող յանձնառութիւններ եղած են այդ երեք բառերը, ինչպէս մեր ազգային ազատագրական պայքարի ընթացքին, Սարդարապատեան ճակատամարտերուն, Փետրուարեան Ապստամբութեան օրերուն, Նեմեսիսի գործողութիւններուն մէջ, Հայ Դատի պահանջատիրական հատու հարուածներով, Արցախեան ազատամարտի ճակատներուն վրայ։

Այսօր, սակայն, հազուադէպ ներկայութիւն կ՚արձանագրեն հայրենասէր յատկութիւնը բանաձեւող այդ երեք բառերը՝ պարտականութիւն, պատիւ, հայրենիք։ Այս մռայլ կացութեան հասնելու համար, երեք տարիներու խաթարման ու խորթացման ճանապարհէն անցաւ հայրենի հայը։

Երեք տարիներ հայրենի հայուն վարժեցուցին արդարութեան բացակայութեան, պաշտպանութեան բացակայութեան, եւ հայրենասիրութեան բացակայութեան։

Հիմա ժամանակն է անդրադառնալու, թէ. արդարութեան բացակայութեան պետութիւնը վերածեցին կազմակերպուած գողութեան, պաշտպանութեան բացակայութեան երկիրը հասցուցին սարքուած դասալքութեան, հայրենասիրութեան բացակայութեան զարկ տուին ծրագրուած դաւաճանութեան։

Սիւնիքի մէջ վերջին օրերուն ազերի բանակայիններու անկաշկանդ յառաջխաղացքը մէկ նոր օղակն է հայրենի հայուն յաւելեալ խաթարման ու խորթացման։ Հարցը երեքուկէս քիլոմեթր յառաջացումը չէ։ Հարցը հայրենի հողին, նոյնիսկ մէկ թիզ, սրբապղծումն է։ Պարտականութեան, պատիւի եւ հայրենիքի խորհրդանիշն է նոյնիսկ փոքրագոյն հողատարածքը, որ պէտք է պաշտպանել ի գին ամէն բանի։ Հայրենիքի գիտակցութիւնը կը սկսի հայրենական հողի իւրաքանչիւր թիզի պաշտպանութեամբ։

Հայրենի ղեկը ստախօսութեամբ զաւթած Նիկոլ Փաշինեան եւ իր խրտուիլակները – իրենց անկարողութեամբ եւ ապաշնորհութեամբ երկիրը քանդումի հասցուցած օտարի այս դրածոները – այսօր կը պատգամեն, թէ հայրենիքի ուժը իր տկարութեան մէջ է, թէ վտանգի պահերուն պէտք է ապաւինիլ «բարեկամ» երկիրներու միջամտական ուժին։

Մինչ այդ, ժողովուրդը կը շարունակէ թմբիրի մէջ պահուիլ։ Տակաւին ան չէ կարողացած խորաթափանցել մեր հաւաքական գոյատեւելիութեան եւ հայրենիքի գոյութեան սպառնացող այն վտանգին, որ սկսաւ Արցախեան ի յառաջագունէ սարքուած պատերազմով, աւարտեցաւ պարտութեամբ ու Նոյեմբեր 9-ի անձնատուութեամբ, յանգելու համար Սիւնիքի սահմաններու բռնաբարման։

Հայրենի ժողովուրդը պէտք է գիտակցի, որ այս տարածաշրջանի մէջ Հայաստանի դէմ վտանգը միայն դարաւոր թշնամութեան հետեւանք չէ։ Ուժերու նոր դասաւորման համար աշխարհաքաղաքական տեղաշարժ մը տեղի կունենայ, ուր հայրենի ներկայ ապիկար ղեկավարները մոռցնել տուած, թէ հայութիւնը եւս պէտք է իր խօսքը ունենայ այս տեղաշարժին մէջ։ Եւ տկարութեան մէջ ուժ փնտռողները դատապարտութեան մատնած են հայութեան ձայնը։

Արցախը շարունակութիւնն ու անբաժանելի մասն է Հայաստանի հողատարածքին։ Արցախը Հայաստանի աշխարհագրական պարիսպն է, որ կը պաշտպանէ Հայաստանի թիկունքը եւ կ’երաշխաւորէ անոր անվտանգութիւնը։ Բայց ծրագրուած կերպով նիկոլականները յանձնեցին մեր անվտանգութեան այդ պարիսպը։

Իսկ Հայաստանի հարաւային մասը՝ Սիւնիքը շնչերակն է մեր հայրենիքին։ Սիւնիքը վահանն է Հայաստանի անվտանգութեան։ Հիմա հերթը հասած է վար դնելու այդ վահանը եւ զայն հեշտութեամբ յանձնելու նոյն թշնամիներուն։

Այնքան ատեն, որ ներկայ իշխանաւորները կը շարունակեն ղեկավարել, մեր հայրենիքի պաշտպանական մնացեալ դարպասներուն ու վահանները մէկ առ մէկ պիտի վար դրուին, նոյն յանկերգով՝ թէ մեր ուժը մեր տկարութեան մէջ է։

Այդ ուժի տկարութեան վախճանական հանգրուանը անխուսափելիօրէն պիտի ըլլայ հայրենիքի կորուստը։ Ոչ մէկ «բարեկամ» ուժ պիտի աջակցի մեզի մեր տկարութեան համար։ Երկիրները կը յարգուին շնորհիւ իրենց ներկայացուցած ուժին։ Աւելին, երկիրները կը վախցուին շնորհիւ իրենց տիրացած ուժին։ Ինչպէս հողը տկարութեամբ չի պաշտպանուիր, նոյնպէս խաղաղութիւնը տկարութեամբ չի պահուիր։ Հողին պաշտպանութեան համար երկիր մը պէտք է ամբարէ ուժ, անսահմա՛ն ուժ։ Խաղաղութիւն պարտադրելու համար երկիր մը պէտք է պատրաստ ըլլայ պատերազմի։ Պատերազմը կանխելու համար պէտք է նախ տիրանալ այդ անսահման ուժին։

Նիկոլականները երեք տարի շարունակ քանդեցին մեր ուժը։ Իրենց որոշումներով եւ տնօրինումներով անոնք կը շարունակեն քայլ առ քայլ զրկել մեր ուժային կարողականութիւնը յանուն կեղծ խաղաղութեան մը լոզունգին, որուն միակ իրագործումը հայրենիքի ուժային աստիճանական մաշումն է։

Հայրենասէրին պարտականութիւնն է վերատիրանալ իր ուժային կարողութեան՝ պաշտպանելու համար անհետացման ենթարկուող հայրենիքի։ Պէտք է տիրապետել պատերազմելու ուժին, որովհետեւ պատերազմելու ուժի ներկայութիւնն է որ կը կանխէ պատերազմը։ Իսկ եթէ կանխելի չէ, միայն այդ ուժն է որ կրնայ ապահովել յաղթանակը։

Այդ ուժին վերատիրացման համար այսօր հայրենասէրը եռապատկօրէն դէմ յանդիման կը գտնուի պարտաւորութեան, պատիւի եւ հայրենիքի։

Այդ մէկը կարելի դարձնելու համար առաջին ոստումը պէտք է ուղղուած ըլլայ այսօրուան իշխանաւորներուն դէմ։ Հայրենասէրը իր հայրենիքը արտաքին թշնամիէն պաշտպանելու զուգահեռ ունի նաեւ պարտաւորութիւն՝ հայրենիքը պաշտպանելու ներքին թշնամիներէն։

Ներկայ իշխանաւորները ներքին թշնամիներ են։ Ինչպէս արտաքին թշնամիին դէմ, հայրենասէրը պէտք է պատրաստ ըլլայ պաշտպանել հայրենիքը ներքին թշնամիներուն դէմ՝ հետեւելով պարտաւորութիւն, պատիւ, հայրենիք հաւատամքին։

Սեդօ Պոյաճեան

Լոս Անճելըս

Մայիս 14, 2021

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Վերելակից՝ Սև լիճ․Ալիև-Փաշինյան կապի գաղտնիքները. «168 ժամ»

Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը չի նախատեսում սառեցնել պաղեստինցիներին մարդասիրական օգնության տրամադրումը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՆ-ը չի նախատեսում սառեցնել պաղեստինցիներին մարդասիրական օգնության տրամադրումը

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական