Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ում համար են Սյունիքը նկարահանում Բարսեղյանները. «Հրապարակ»

21/02/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պատմությունն ամբողջությամբ հասկանալի դարձնելու համար ստիպված ենք մի քիչ հեռվից գալ։ Թասիբով մարդկանց քաղաք Գյումրիում մի ընտանիք կա, որին Հայաստանում շատերն են ճանաչում։ Լևոն Բարսեղյանին հանրությունը ճանաչում է, որպես լրագրող, բայց ավելի հայտնի է իր «Ասպարեզ» ակումբով ու տարատեսակ գրանտային ծրագրերով։

Նրա որդի Հայկն ավելի հայտնի է՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին իրականացնում էր SOS նախագիծը, որը կոշտ ու ոչ եթերային բառապաշարով քննադատում էր օրվա իշխանություններին։ Բայց այս ընտանիքին հայտնի դարձրել է ոչ Լևոնի լրագրողական կարիերան ու ոչ էլ Հայկի ռեժիսորական ու սցենարիստական տաղանդը։ Նրանց Գյումրիում ու Հայաստանում հիշում են մի շատ վատ պատմությունով, որը ենթադրյալ մասնակիցներից ոչ մեկը դեռ չի հերքել, բայց որին չենք անդրադառնա՝ ընթերցողին խնայելով։ 

2018-ին նրանք ակտիվորեն ու բոլոր հարթակներից աջակցում էին Փաշինյանի հեղափոխությանը և այդ օրերին տարբեր պատճառներով բերման էին ենթարկվում ոստիկանություն։ Հայկ Բարսեղյանն առանձնակի ակտիվ էր Ամուլսարի նախագծի դեմ պայքարի ժամանակ։ Հենց այդ օրերին նա հրապարակային հայտարարեց, որ ինքը ուզում  է գնալ Ադրբեջան և ընկերություն անել ադրբեջանցիների հետ։

Այդ շրջանում շատ գրվեց, որ Ամուլսարի նախագծի դեմ պայքարը համակարգել ու ֆինանսավորել են, այն ժամանակ ԶՊՄԿ-ում պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդիկ, ու նրանց գումարներից պայքարողներին էլ է բաժին հասել։ Հետագայում Հայկը հայտնվեց Սյունիքում ու ճգնավորի կյանքով էր ապրում։ Սակայն անհասկանալի է, թե նա ինչով է զբաղվում և ինչպես է վաստակում օրվա հացը։ Ի դեպ՝ ինչպես Հայաստանում շատերը։ Նրա գործունեությանը հետևողներն ասում են, որ նա տեսախցիկներ է տեղադրել Կապանի տարածաշրջանի տարբեր հատվածներում, հիմնականում Խուստուփի լանջերին ու գրեթե 24/7 ռեժիմով տեսագրում է տեղի ունեցողը։ 

Թե ում է փոխանցում այդ ծավալի տեղեկատվությունը, դժվար է ասել, սակայն Սյունիքում հիմնավոր կասկածներ ունեն, որ թշնամու թիրախում գտնվող բնակավայրերի տեսագրությունները, այն էլ բարձր որակով, կարող է հետաքրքրել հենց նույն թշնամուն։ Տարօրինակ է նաև այն հանգամանքը, որ այս գործունեությունով Հայկ Բարսեղյանը զբաղվում է արդեն տևական ժամանակ և նրանով ոչ ոք չի հետաքրքրվում եւ նույն հատուկ ծառայությունները նրան հարցեր չունեն։ Այն դեպքում, երբ սահմանամերձ հատվածներում լրատվամիջոցները նկարահանում կատարելուց առաջ պարտավոր են ստանալ ԱԱԾ-ի համաձայնությունը եւ որոշակի տարածքից առաջ գնալ ուղղակի չեն կարող։ 

Հայկ Բարսեղյանն ու նրա հայրը մեզ կարող էին բացարձակ չհետաքրքրել, եթե մի օրինաչափություն աչքի չընկներ։ ԶՊՄԿ-ի աշխատակիցների գործադուլի օրերին ընկերության գլխավոր տնօրենը հարցազրույց տվեց ու նշեց․ «Ես աշխատանքից հեռացրել եմ 8 անձի, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Եվ ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից»։ Թե ովքեր են այդ երրորդ ուժերը, չասաց, սակայն Սյունիքում ասում են, որ գործադուլավորների հետեւից երեւացող մի շարք ականջներ կան, որոնց մեջ է նաեւ Ամուլսարում հանքարդյունաբերական ծրագրի դեմ պայքարի հարուստ փորձ կուտակած Հայկ Բարսեղյանը։ Սյունիքում բնակություն հաստատած Հայկը գործադուլի օրերին իրավիճակը թեժացրեց իր  ֆեյսբուքյան լայվով, որով ողջունեց գործադուլավորներին, բոլորին կոչ արեց միանալ նրանց և խոստացավ, որ իր հմտությունները և գիտելիքը կօգտագործի, որպեսզի նրանք հաջողության հասնեն։ Մի հետաքրքիր փաստ եւս․ հետագայում Հայկ Բարսեղյանի այդ լայվը ջնջվել է իր Cosmo Deus էջից։ 

Հետագայում պարզվեց, որ գործադուլավորների հիմնական խոսնակն ու ակտիվ մասնակից Վահե Մխիթարյանը հին կապեր ունի Հայկ Բարսեղյանի հետ։ Նրանք համացանցում պարբերաբար միմյանց կոմպլիմենտներ են գրում ու խրախուսում։ 

Անհաջող բունտից օրեր անց, Հայկ Բարսեղյանի հայրը՝ Լևոնը տեսախցիկով հայտնվեց Սյունիքում ու սկսեց շրջել սահմանամերձ գյուղերում։ Բնակիչների հետ հարցազրույցների ու նախաբանների ընթացքում նա մանրամասն ներկայացնում էր բնակչության, աշակերտների ու նույնիսկ նորածինների թվերը։ Պետք է նշենք, որ պատերազմից հետո գործող կարգի համաձայն, լրատվամիջոցներն այդ բնակավայրերում նկարահանումներ անելուց առաջ պետք է տեղեկացնեն ԱԱԾ-ին, որն էլ լրագրողին թույլտվություն է տալիս՝ մի շարք պայմաններով, որոնցից մեկը բնակչության թիվը չնշելն է։ 

Ավելորդ է նույնիսկ հռետորական հարց հնչեցնելը՝ Բարսեղյան ավագը թույլտվություն ստացե՞լ է օրինակ՝ թշնամու դիտարկման տակ գտնվող Ներքին Հանդում նկարահանումներ անելու համար։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ hraparak.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե պատմությունից դասեր չեք քաղում պատմությունը պատժում է․ քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյան

Հաջորդ գրառումը

«Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով քննարկում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մեզ կամաց-կամաց կործանում են, իսկ մենք չենք էլ զգում. Արթուր Խաչիկյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՔՊ-ի մոլդովական պատրանքները. Վահե Դավիթյան

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուրբ Էջմիածին. հայոց պետականության հոգևոր մայրաքաղաքը. Տեր Եսայի ավագ քահանա Արթենյան

13/05/2026
Հաջորդ գրառումը

«Հայերենի հեղինակության հարցը Հայաստանի գիտության ոլորտում» թեմայով քննարկում

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ո՞ւր են վերադառնալու ադրբեջանցիները. Ալիևը պաշտոնապես պահանջել է տրամադրել 300 հազար ադրբեջանցիների վերադարձի հստակ ժամկետ. Արթուր Խաչիկյան

13/05/2026

Հաշվի առնելով, որ հարևան հանրապետությունում շարունակվում են «Արևմտյան Ադրբեջան» (այսինքն՝ մեզ մոտ՝ Հայաստան) վերադառնալու թեմայով համաժողովները, և որ Ալիևը պաշտոնապես...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
Նորություններ

Հաղորդում հանցագործության մասին. գտնվում եմ ինձ անծանոթ անձի կողմից հետապնդումների. Տաթևիկ Հայրապետյան

13/05/2026

Հարգելի ԱԱԾ, ՀՀ ՆԳՆ և ՀՀ գլխավոր դատախազություն, սույն գրառումս հաղորդում է հանցագործության մասին։ Արդեն տևական ժամանակ է՝ գտնվում եմ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Բարբարոսական գործողություն Ախալցիխեի Սբ. Նշան խոնարհված եկեղեցում. Վիրահայոց Թեմ

13/05/2026

2026 թվականի մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ախալցիխեի Սուրբ Նշան լքված և չգործող եկեղեցում իրականացվել է բարբարոսական գործողություն: Անհայտ անձինք...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական