Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Որակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ․ Արսեն Ղազարյան

17/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Որակական փոփոխություն պետք է մտցնենք մեր աշխատանքի եղանակների, մեթոդների ու քայլերի մեջ, երբ այսուհետ գործ կունենանք օրենսդրական նոր նախագծերի քննարկումների հետ, առավել վճռական պետք է լինենք երկրի տնտեսական քաղաքականությանն առնչվող այս կամ այն փոփոխությունների վերաբերյալ մեր ձայնը բարձրացնելու, այն պատկան մարմիններին հասանելի դարձնելու առումով»,- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության՝ մարտի 16-ին կայացած հեռավար նիստի ժամանակ նշեց ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը՝ անդրադառնալով կառույցի լոբբիստական գործունեությանը։

Նախագահության նիստի օրակարգային հարցերի թվում էր  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի հետ կապված՝ ՀԱԳՄ մասնագետների կատարած աշխատանքը։ Չնայած վերջիններիս կողմից բերված բազմաթիվ հակափաստարկների, գործարար համայնքի հնչեցրած ահազանգերի, պատգամավորների հետ հանդիպումների ու քննարկումների՝ օրերս ՀՀ Ազգային ժողովն  ընդունեց հիշյալ օրենքը։ Այս իրողությունը ոչ միանշանակ է գնահատվել գործարարների կողմից, ովքեր թե՜ օրենքում արձանագրված նոր դրույթներն են անընդունելի համարում՝ որպես հետհամավարակային և հետպատերազմական տնտեսության համար խոչընդոտող հանգամանքներ, թե՜ խորհրդարանականների ցուցաբերած մոտեցումը, ովքեր այդպես էլ ականջալուր չեղան մասնագիտական շրջանակների կարծիքներին։ 

Նիստի մասնակիցները համակարծիք էին, որ այսուհետ առավել պետք է ուժեղացնել ու նպատակային դարձնել մասնագիտական, փորձագիտական խմբերի աշխատանքները, մեծացնել հանրային կարծիքի ձևավորման վրա ունեցած ազդեցությունը, ավելի սերտացնել գործարարության հիմնախնդիրներով զբաղվող այլ հասարակական կառույցների հետ համագործակցությունը՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից տնտեսական քաղաքականության մշակման գործընթացում անհրաժեշտ մասնակցության արդյունավետությունը բարձրացնելու համար։ 

Նախագահության նիստում նաև լսվեցին և հավանության արժանացան 2020թ. ընթացքում  ՀԱԳՄ  կատարած աշխատանքներն ու ֆինանսական  գործունեության հաշվետվությունը։

Միությանն անդամակցելու հայտ էր ներկայացրել «Մեդիա սելլեր» ընկերությունը, որն ընդունվեց միաձայն։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Աղդամում ականի վրա 6 ադրբեջանցի է պայթել, 2-ը մահացել են

Հաջորդ գրառումը

Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում. Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

Սևանի տարածաշրջանում ձյուն է տեղում. Աբովյանում եւ Հրազդանում՝ անձրեւ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական