Փաստաբան Հովհաննես Խուդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այլ գործով նիստի մասնակցության պատճառով այսօր չկարողացա ներկա գտնվել տիկին Գայանեի դատական նիստին, բայց հասցրեցի հետևել հեռարձակմանը։
Եթե շատ կարճ։
- Պաշտպանների դիրքորոշումները բխում են իրավունքից և բարոյական նորմերից ու ամբողջությամբ պատճառաբանված են։
- Դատախազի ելույթի մասով։ Միայն դատախազի պաշտոնին այսպիսի անհամապատասխան իրավական գիտելիքներ ունեցող անձը կարող էր ստորագրել այդպիսի մեղադրական եզրակացությունը։
- Դատավորը գերլարված է։
Զգացվում է, որ մեծ ճնշումների ներքո է` նախ բարոյական ճնշման տակ է /ի վերջո Չիչոյան չէ/, ապա եվ ակնհայտ քաղաքական ճնշման տակ է /վարչապետի ելույթը վկա/։ Գուցե դրա մասին է վկայում նիստի ընդմիջման ժամանակահատվածում Մնացական Մարտիրոսյանի մտահոգ հեռախոսազրույցը Կենտրոն դատարանի բակում։
- Աշոտ Փաշինյանի մասով։
Վերջինիս ցինիկ դիմախաղը, գրառումները և ջանասեր առարկությունները գալիս են ապացուցելու, որ ոչ միայն հոր արժանի զավակն է, այլ ավելին` գերազանցելու է հորը` պետական դավաճանին։








