Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. ԱԺ-ում Փաշինյանը գիտակցված, թե ոչ տվեց իր իշխանության նախընտրական առաջիկա ամիսների գաղափարական խտացումը: Այդ խտացման մեջ կա բացառապես ինքը, իր շահերով, իր ինքնապահպանմամբ և ուրիշ ոչինչ, որն իր շահերից դուրս է: Այս առումով պետք է բյուրեղանա նաև այս ամենը չընդունողների և մերժողների դիրքավորումն ու գերակայությունը նույնքան խիտ և հստակ ձևակերպմամբ: Ջրբաժանը գծված է՝ կամ իր պսևդոիրականությունը, որի անունը ոչ թե «Իրական Հայաստան» է այլ խորքում «Իրական Փաշինյան» կամ «Հայաստան»:
Առաջարկ, խորհուրդ հորդոր բոլոր ընդդիմադիր ուժերին, խմբերին, գործիչներին, որևէ պարագայում և որևէ կերպ չօգտագործել և չկիրառել «Իրական Հայաստան» բառակապակցությունը և չտալ դրան արհեստական ծավալ և իմաստ, նույնիսկ քննադատելով այն: Հայաստան բառը որևէ առնչություն և ընդհանրություն չպետք է ունենա Փաշինյան բառի հետ: Նրան պետք է թողնել իր «իրական Փաշինյանիզմի» հետ , իր պսևդոիրականության հետ մենակ, որը կոչվում է «Իրական Փաշինյան»: Որևէ պարագայում նրա այս քարոզչական «իզմի» մեջ չպետք է լինի Հայաստան ձևակերպումը: Նրանը «իրական Փաշինյանն» է մերը Հայաստանը:
Ջրբաժանը գծված է և կամ կամը հետևյալն է՝ կամ «Իրական Փաշինյան» իր ողջ ստիզմով, դավաճանիզմով, պոպուլիզմով, խարանիզմով կամ ՀԱՅԱՍՏԱՆ:
Կամ ապրելու եք « Իրական Փաշինյան» կոչվող երկրում կամ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ: Այս երկու երևույթներն անհամատեղելի են: