Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞վ է պաշտպանելու ՀՀ շահը հայ-թուրքական բանակցություններում․ «թավշյա» հեղափոխության 2-րդ փուլը

20/12/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը սկզբում վրացիների, հետո ռուսների միջոցով Թուրքիայի նախագահ Էրդողանից հանդիպում էր մուրացել ու մերժվել։ Գործին միջամտեցին ամերիկացիները, որոնք շահագրգռված են հայ–թուրքական մերձեցմամբ ու այդ մերձեցման միջոցով ռուսական գործոնը մեր երկրում զրոյացնելու հարցում։

Պարզ է, որ ամերիկյան նախագիծն ուղղված չէ ՀՀ–ի դեմ։ Այն ուղղված է ՌԴ–ի դեմ, բայց դրա օգտագործման արդյունքում ոտատակ կընկնի ՀՀ–ն՝ կլանվելով Թուրքիայի կողմից։ ԱՄՆ–ը ՀՀ կործանում չի ուզում, բայց այդպես կստացվի, եթե ռուսական գործոնը մեր տարածաշրջանում չեզոքացվի։ Ինչպես ասում են՝ ոչինչ անձնական, միայն բիզնես։

«Թավշյա» հեղափոխության 2–րդ փուլը

ԱՄՆ թուրքական լոբբիստները շտապ Հայաստան են գործուղել տխրահռչակ Ժիրայր Լիպարիտյանին՝ ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գաղափարակից թուրքական տեղեկատվական դիվերսանտին։ Նա քարոզում է երկու բան՝

1.համակերպվել Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու գաղափարի հետ,

2.հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պետականորեն հետապնդելու քաղաքականությունից։

Այլ կերպ ասած՝ Լիպարիտյանը քարոզում է ՀՀ անկախության հռչակագրի դեմ ու եթե մենք նորմալ երկիր լինեինք, ապա նրան ոչ թե ԱԺ–ում պետք է ընդունեին, այլ ԱԱԾ մեկուսարանում։ Ինչևէ։

Այս երկու կետերից զատ ուղիղ գծով քարոզվում է՝ Սյունիքի միջանցքը թուրքական աշխարհին տրամադրելու և ռուսական գործոնը մեր երկրից հանելու կոդերը։

Ժիրայր Լիպարիտյանը թուրքական գիծն է քարոզում և նրան ընդունում են ԱԺ–ում։ Նիկոլի «Քաղաքացիական պայմանագրում»։

Լիպարիտյանը հայ–թուրքական գործընթացում գաղափարախոսի դերն է ստանձնել։ Դե իսկ ձևական բանակցող հայկական կողմից նշանակվել է թուրքական գործակալ լինելու համար կասկածվող ՀՀ ԱԺ փոխխոսնակը՝ Ռուբեն Ռուբինյանը։ Թուրքական կողմը ներկայացված է ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպանով։ Ըստ այդմ՝ ՀՀ–ի շահերն այդ բանակցություններում ներկայացնող չի լինելու, քանզի բոլորը թուրքական սոուսի մեջ են գտնվում։ Լիպարիտյանն ու Ռուբինյանը թուրք են իրենց գործունեության հետքով, հայացքներով ու կոդերով։ Դե մյուս կողմն էլ, բնականաբար, թուրք է և՛ կոդերով, և՛ ազգությամբ։

Այն, որ հայ–թուրքական հարաբերություններն արժե կարգավորել առանց նախապայմանների, երկրորդ կարծիք չկա։ Բայց Թուրքիան պատերազմում պարտված ՀՀ–ի առաջ նախապայմաններ է դրել ու դրանց բավարարումից հետո միայն խոստացել երկխոսել ՀՀ–ի հետ։ Դատելով ամենից՝ Նիկոլը բանավոր փոխըմբռնման է հասել այդ հարցում, և հիմա բանակցելու են դետալների շուրջ։ Այսինքն՝ թուրքական նախապայմանները բավարարել են նիկոլենք կամ առնվազն խոստացել են բավարարել դրանք։

«Թավշյա» հեղափոխությունը մտնում է երկրորդ փուլ։ Արցախն ինչքան կարողացան կործանեցին, հիմա անցել են ՀՀ–ին։

Կորյուն Մանուկյան

Աղբյուրը՝ 7or.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նիկոլի ընտրակեղծիքների տեխնոլոգիան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում. դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. «Պայքարը շարունակվում է». մեկնարկել է ավանդական Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

23/04/2026
Հոգևոր

Ադրբեջանի իշխանությունը շարունակում է թիրախավորել հայկական քրիստոնեական սրբավայրերը՝ նպատակ ունենալով ջնջել հայկական հետքն Արցախից

23/04/2026
Նորություններ

Շրջահայաց լինելն ըստ Փաշինյանի՝ ուրանալն է. Լիլիթ Գալստյան

23/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանի վարած քաղաքականությունը միտված է Արցախի հայկական պատմամշակութային ներկայության հետևողական վերացմանը. «ՀայաՔվե»

23/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանցիները կանգնած են Սյունիքում. դա ի՞նչ փաստաթղթի հիման վրա է, որը մինչ այսօր թաքցվում է և փաստացի մեր մեջքի հետևում է ստորագրվել

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Նորություններ

Պարզապես քաղաքական-քարոզչական «լոլոներ» նախընտրական նկատառումով. Հակոբ Բադալյան

23/04/2026

Հայաստանի ԱԳ փոխնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայստանյան այցի ընթացքում ստորագրվելու է հայ-ֆրանսիական ռազմավարական գործակցության փաստաթուղթը: Լավ է,...

ԿարդալDetails
Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026

Քիչ առաջ 44–օրյա պատերազմում զոհված  զինծառայող Կարապետ Բուռնազյանի մայրը՝ Անահիտ Պապատյանը դուրս եկավ ոստիկանության բաժնից։ Նա ներկայացրեց դեպքի մանրամասները, որի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական