Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլիզմով բթացած ու բանականությունը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ շուտով թուրքն իրենց տներն է մտնելու․ Լիլիթ Գալստյան

30/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«ՀՀ գլխավոր դատախազի հանձնարությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի հրամանատարի տեղակալի նկատմամբ, ում հրամանի արդյունքում ՍԹՍ-ի հարվածից զոհվել են 18 զինծառայողներ … Մեր հազարավոր զոհերը, մեր ողբերգական, անդառնալի պարտությունն ունի մեկ հիմնական մեղավոր և մեկ հիմնական պատասխանատու. դա երկուս ու կես տարի ՀՀ ղեկավարումն իրականացնող նիկոլն է, իր քաղաքական թիմով, իր արժեհամակարգով, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը կազմաքանդելու անառարկելի հանձնառությամբ: Կատարվածն այլ բան, քան պետական դավաճանություն չի կարող չգնահատվել, և այն շարունակվում է ամեն օր՝ ՀՀ սահմանների բզկտումով և պետական անտերությամբ… Թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը քր. գործ չի հարուցում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ նիկոլ փաշինյանի նկատմամբ, որը բանավոր ըմբռնումով թուրքին հողեր է հանձնում, թ՜ե տարակուսելի է, թե՝ պարզ. ըստ էության տեղի է ունենում քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող իշխանության և անձամբ նիկոլի շահերի սպասարկում, քաղաքական կամակատարություն…Դատաստանը լինելու է. իրակությունից փախուստ չկա… նիկոլիզմով բթացած ու բանականությունը կորցրած ոմանք դեռ մերժում են տեսնել, որ մեր հարավային դարպասներից շուտով թուրքն իրենց տներն է մտնելու… Եվ այս ամենի ֆոնին զարհուրելի է լսել, դժվար է պատկերացնել, որ կան որոշ ստահակների, որոնք ինչ-որ ճանապարհների ասֆալտապատումն ու ստրուկի կարգավիճակից սեփական ազատագրումը նժարում են ՀԱՅՐԵՆԻՔԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ կորստի հետ: Դուք ինչպե՞ս եք կարողանում այդքան համոզված, այդքան անվարան Հայրենիքը ձեր կերակրափողի մակարդակի իջեցնել:Միևնույն է՝ ձեր հերոսը վաղ թե ուշ կանգնելու է դատաստանի առջև: Իսկ ստրուկ/ռաբ ըստ ձեր խուսույթի/ լինելը ձեր ընտրությունն էր կամ հոգեվիճակը. Էությամբ ազատը երբեք իրեն ստրուկ չի զգա… Նաև լափաման բառն այդքան հաճույքով շահարկողներին ասեմ, որ ձեր պաշտելի նիկոլի օրոք ըստ հայտարարությունների ՀՀ բյուջե է վերադարձվել 118 մլն դոլլար, իսկ Հայաստանը տապալման հանգեցրած անհայրենիք ու ձախողված վարչախումբն իբրև պարգևավճար այդ գումարից ավելին է լափել՝ 120 մլն դոլարից ավելին: Բա ու՞ր մնաց հպարտ հայը… Նիկոլ Փաշինյանին այսօր սատարողները մեղսակից են դավաճանին և իրենց խղճի վրա են վերցնում 5000-ից ավելի անմեղ զոհերի, 10 000 վիրավոր ու անդամալույծների, անհայտ թվով գերիների ու կորածների, մեր Հայրենիքի ¼ կորստի, քառասուն հազար հայրենազուրկ ու տնազուրկ փախստականների, ամեն օր ՀՀ սահմաններից կտոր-կտոր խլվող մեր հողերի մեղքն ու պատասխանատվությունը:Ասֆալտապատման արդյունքում «Ռաբից հպարտ հայի» վերածվածներին, եթե թիվ կարդալ և հասկանալ գիտեն, եթե ուղեղի մթագնումը վերջնական չէ, լափաման թեմայով մի բան էլ փոխանցեմ. մոտ մեկ տարվա կտրվածքով պետական պարտքը աճել է 521 մլրդ դրամով: Մսխել կամ լափել են 584 մլրդ դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ կառավարության հաշվի մնացորդը ԿԲ ում 280 մլրդ դրամ է: Փետրվարին այն 368 մլրդ էր: Երևի շուտով քանդեք ձեր գյուղի բացակա ասֆալտն ու թոշակ, աշխատավարձ վճարեք կամ տասնյակ հազարավոր անտունների կացարան կառուցեք: Կամ էլ այդ ասֆալտից մեդալ ձուլեք ու կախեք ձեր տուրիստական կամոֆլյաժներից… Իսկ նիկոլը կանգնելու է դատարանի առջև…ու մեղքի, մեղավորության ու հանցակցության քարը չի իջնելու ձեր խղճից»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի հետագա ճակատագիրը սեպտեմբերյան պատերազմից հետո

Հաջորդ գրառումը

Քարահունջի այգիներն ու ՀԷԿ-ը հանձնվում են Ադրբեջանին. Գորիսի փոխքաղաքապետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում կինը պատռել է Ադրբեջանի դրոշը

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական