Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են

25/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը դրական է համարում այն, որ այսօր բարբառներն ավելի թուլանում են և մեկ ընդհանուր լեզու, խոսույթ է ձևավորվում:

Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Շվեյցարիայում հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն՝ անդրադառնալով բարբառների վերաբերյալ հարցին:

«1987–1988 թթ. Երևանի լեզուն և Իջևանի լեզուն շատ տարբեր էին իրարից: Հիմա Երևանի լեզուն և Իջևանի լեզուն բացի շեշտադրություններից գրեթե իրարից չեն տարբերվում: Եվ ես դա դրական եմ համարում, չնայած, ինչ-որ առումով բարբառը շատ մեծ արժեք է: Այսօր բարբառներն ավելի թուլանում են, մեկ ընդհանուր լեզու և մեկ ընդհանուր խոսույթ է ձևավորվում: Բայց տեղեր կան, որտեղ ավելի ուժեղ են, օրինակ՝ Գյումրու բարբառը և այլն: Բայց ես սա դրական պրոցես եմ ընկալում, որովհետև համարում եմ, որ դա պետության ուժն է, որ մարդիկ մի պետության մեջ ապրում են ու սկսում են մտածել նույն ձևով, սկսում են խոսել մի ձևով»,– ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ օրինակ, Իջևանի բարբառն արժեք է ներկայացնում, բայց դա չի նշանակում, որ պետք է այնպես անել, որ Իջևանում խոսեն մի լեզվով, որը չի հասկանում Վարդենիսի բնակիչը, Վարդենիսի բնակչին ստիպեն խոսել մի լեզվով, որը չի հասկանում Արտաշատի բնակիչը:

«Այդտեղ է, որ շահերի բախում կա: Իրական Հայաստան, նշանակում է իրական կյանք: Իրական կյանքն է նաև ստիպում, որ սփյուռքից «արտագաղթեն», մարդիկ մտնում են կրթության մեջ, բիզնեսի մեջ, մրցակցության մեջ: Այսօր մեր երիտասարդներին չենք կարող ստիպել, որ խոսեն արևմտահայերեն: Եվ դա օբյեկտիվ իրականություն է: Մենք պետք է այնպես անենք, որ արևմտահայերեն խոսելը, հայերեն խոսելն իրենց համար պրակտիկ նշանակություն ունենա: Մենք Հայաստանում էլ չենք կարող մարդկանց ստիպել, որ խոսեն արևմտահայերեն, բայց այսօր մեր դպրոցական ծրագրերում կան արևմտահայերեն բանաստեղծություններ, պատմվածքներ: Այն մեր գրականության անբաժանելի մասն է: Մենք չպետք է գնանք պատմության հետևից, մենք պետք է գնանք կյանքի հետևից: Կյանքն իրենով ապրում է»,– ասաց Փաշինյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պենտագոնի ղեկավար է նշանակվել Fox News-ի նախկին հաղորդավարը

Հաջորդ գրառումը

Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025
Նորություններ

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025
Նորություններ

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025
Հաջորդ գրառումը

Էրազմուս+ ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը. Փաշինյանի խոսնակ

21/10/2025

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքում գրել է. «Հայաստանի Հանրապետությունը ողջունում է Ադրբեջանի Հանրապետության նախագահի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների...

ԿարդալDetails

Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և վերագործարկման նպատակով տեղի կունենա միջգերատեսչական հանձնաժողովների հանդիպում. Ռուբինյան

21/10/2025

Ես չեմ պնդում, Հակակոռուպցիոն կոմիտեն է պնդում, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է. Ռուբեն Ռուբինյան

21/10/2025

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական