Նիկոլ Անհողը վախենում է գնալ Արցախ և կրկին ղժղժալ՝ «Արցախը՝ Հայասատան է և վե՛րջ»: Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«30 տարի առաջ այս օրն Արցախը հռչակեց իր անկախությունը… Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը դիտավորյալ սանձազերծեց պատերազմ, որի արդյունքում Արցախի տարածքների 75 տոկոսը կամ գրավվեց թուրքերի կողմից, կամ էլ նվիրաբերվեց Նիկոլի կողմից նույն թուրքերին… Այս տարի իր անկախության 30-ամյակն Արցախը դիմավորում է բզկտված, նսեմացած և նվաստացած… Նիկոլ Անհողն այսօր շնորհավորել է հայությանը Արցախի անկախության 30-ամյակի կապակցությամբ և կրկին անդրադարձել Արցախի կարգավիճակի հարցին՝ շատ լավ գիտակցելով, որ իր նման կապիտուլյանտի հետ Բաքուն չի բանակցի և Արցախին վերաբերող բոլոր հարցերը կքննարկի Մոսկվայի և այլ մայրաքաղաքների հետ… Նիկոլ Անհողի, Ստեփանակերտ “համատիրության” ղեկավար Արայիկի և հայաստանյան այլ պաշտոնյաների կողմից այսօր հնչող շնորհավորանքներն ուղղակի վիրավորական են հայության համար… Պատերազմից անցել է մոտ 10 ամիս, սակայն Նիկոլ Անհողը և նրա թայֆայից որևէ մեկն Արցախ չեն այցելել ու չեն էլ այցելի, քանի որ Նիկոլին ծնկի բերած Ալիևը բացահայտ սպառնացել է դրանց ու նախազգուշացրել, որ չհամարձակվեն ոտք դնել այնտեղ… Պատերազմից հետո ազերիական ԶԼՄ-ները բացահայտ գրում էին Ալիևի՝ Նիկոլ Անհողին ուղղված սպառնալիքների մասին… Ընդամենը 2 տարի առաջ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Նիկոլ Անհողը ղժղժսում էր՝”Արցախը՝ Հայասատան է և վե՛րջ”, իսկ հիմա սարսափում է Արցախ մեկնել…»,- գրել է քաղաքագետը: