Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է. լեգենդար դիրիժոր Մուտի

06/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի ամենահռչակավոր դիրիժորներից մեկը՝ Ռիկարդո Մուտին, այս օրերին Հայաստանում էր։ Մաեստրոն մենակ չէր, նրա հետ էր իր ղեկավարած Լուիջի Քերուբինիի անվան նվագախումբը։ Գրում է armeniasputnik.am-ը։ Յուրաքանչյուր իտալացի երկու հայրենիք ունի, մեկը Հայաստանն է։ Այս խոսքերով լեգենդար իտալացի դիրիժոր Ռիկարդո Մուտին ավարտեց իր համերգը Երևանում, որի ժամանակ կատարում էր Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը՝ «Քավարանը» (Դանթե Ալիգիերիին նվիրված և նրա մահվան 700-ամյակի կապակցությամբ ստեղծված երաժշտական եռագրության մի հատվածը)։ Լուիջի Քերուբինիի անվան նվագախմբի երիտասարդ երաժիշտները փայլուն կատարեցին հոգևոր երաժշտությունը․ համերգային ծրագրում հնչեցին Հայդնի Te Deum-ը (հայտնի վաղ քրիստոնեական հիմն է, որի համար բազմաթիվ կոմպոզիտորներ են երաժշտություն գրել), Մոցարտի Kyrie ռե-մինորը (նրա անավարտ մեսսայի մի հատվածը) և Շուբերտի N2 սոլ-մաժոր մեսսան։ Այսպիսի դպրոց անցած իտալացի երաժիշտները, բնականաբար, հրաշալի տիրապետում են նշված ստեղծագործություններին։ Բայց պարզվեց, որ նրանք կարողացել են զգալ և փոխանցել նաև հայ հոգևոր երաժշտության մոտիվները, որոնք հնչում են Մանսուրյանի գործում։ «Մերը երիտասարդական նվագախումբ է, բայց ընտրությունը խիստ է․մաեստրո Մուտին անձամբ է մեզ լսում և ընտրում։ Պետք է բարձր մակարդակի վրա լինել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նվագախմբի երաժիշտ կանանցից մեկը։ Իսկ մաեստրո Տիգրան Մանսուրյանն ընդգծում է, որ այնուամենայնիվ, երաժշտությունը պետք է հարազատ դառնա տեքստին (առավել ևս, եթե դա Դանթեի տեքստն է)։ Անգամ Padre Nostro (Հայ մեր) պարզ խոսքերի համար, որոնք ռեֆրենով հնչում են կոմպոզիցիայում (Դանթեի «Քավարանի» XI երգից վերցրած)․ մեղեդին պետք է արտացոլի իտալերեն լեզվի բնական ելևեջները (էլ չասած մնացած տեքստի մասին)։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ադրբեջանը փորձել է Մեծ Բրիտանիայի թագուհուն հանցակից դարձնել «Ղարաբաղում իր հաղթանակին». Ստեփանակերտ

Հաջորդ գրառումը

ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայհոյում է տավուշցիներին․ News.am

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16/04/2026
Հասարակություն

Շարունակվում են Արցախի պատվիրակության հանդիպումները Ֆրանսիայում

16/04/2026
Նորություններ

Բերման են ենթարկվել գործընկերներս. Գոհար Մելոյան

16/04/2026
Նորություններ

Ով կմտածեր, որ նրանք մի օր կսինխրոնիզացվեն հակատրամաբանության շուրջ. Տաթիկ Հայրապետյան

16/04/2026
Հաջորդ գրառումը

ՔՊ ցուցակով պատգամավոր ընտրված Վահե Ղալումյանը հայհոյում է տավուշցիներին․ News.am

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական