Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մոտալուտ ժամկետում հայաթափվող նոր գյուղերի մասին ռեպորտաժը՝ հանրային ՀԸ եթերում

01/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հանրային հեռուստաընկերության լուրերի երկվա թողարկման աղմկահարույց ռեպորտաժը՝ «ադրբեջանական անկլավները թշնամուն վերադարձնելու մասին», դժգոհության մեծ ալիք է բարձրացրել սոցցանցային հայկական տիրույթում. հեղինակին քննարկում են, վիրավորում ու դատապարտում  թրքամետ ռեպորտաժ պատրաստելու համար:

«Ադրբեջանական քարտեզի վրա առկա Արծվաշենի շրջանակը հայկական անկլավ է, ադրբեջանական անկլավներ էլ կան Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերում, սակայն 1928 թվականի խորհրդային քարտեզում պատկերն այլ է»,-ռեպորտաժն այսպես է սկսում լրագրողը և ընթացքում է նույն պնդումն է  անում․ ՙ«Ներկայիս Տիգրանաշենն ընդգրկված էր Խորհդային Ադրբեջանի կազմում՝1992-ից հետո այն անցավ հայկական զինված ուժերի վերահսկողության տակ՚»:

Հանրային հեռուստաընկերության լուրերի գլխավոր խմբագիրը հերքում է, որ քաղաքական իշխանությունից հրահանգ է իջեցվել՝ Տիգրանաշենը (Քյարքին) ներկայացնելու և Տավուշի որոշ գյուղեր ադրբեջանական անկլավ մատուցելու համար, նաև պնդում է, որ սրանով նպատակ չեն  հետապնդել՝ հանրությանը զգուշորեն համակերպելու նոր կորստի հետ, առ այն, որ մոտալուտ ժամկետում հայաթափվող նոր գյուղեր ենք ունենալու:

Yerevan.today-ի հարցադրումներին հանրայինի լուրերի խմբագիր Տաթև Դանիելյանը սիրով պատասխանեց, չնայած մեծ համոզմունք կա, որ իրականում նա ոչ մի կապ չունի այդ ռեպորտաժի պատրաստման հանձնարարականի ու բովանդակության ակցենտավորման հետ․

– Նյութը պատվեր չի, իշխանական վերնախավից հրահանգ չի իջեցվել, նյութը ընդամենը արվել է էն բանի համար, որպեսզի ցուցադրվի, որ եթե  անգամ խոսակցություններ լինեն տարածքային զիջումների մասին, որն ընդդիմությունն է բերել օրակարգ՝ հայտնի աշխատանքային փաստաթուղթը հրապարակելով (նկատի ունի Միքայել  Մինասյանին) անգամ եթե ստեղծվող սահմանաձատման հանձնաժողովը որոշի,,  միևնույն է ՝ այդ տարածքները չեն կարող զիջվել ինչ որ իշխանության տարածքային զիջման որոշմամբ, լրագրողն ընդգծում է, որ դրանք բացառապես կարող են հանձնվել հակառակորդին՝ Սահմանադրության պահանջի հիման վրա՝ հանրաքվեի արդյունքներով, այդքան բան: Այո, լրագրողը իր նյութում ասում է, որ դրանք ադրբեջանական անկլավներ են և հիշեցնում է, որ դրանք խորհրդային շրջանում են ադրբեջանական անկլավներ դարձել, իսկ օրինակ 1928-ին՝ ավելի վաղ շրջանում, դրանք անկլավներ չեն համարվել:

– Այդուհանդերձ ինչու՞ է Հանրայինի լրագրողն այդ պնդումն անում, այն էլ հիմա, երբ սրված է դրությունը, սահմանային վեճ կա, թշնամին 20 օր է՝ զինված ներխուժել է  հայկական տարածք գերեվարել է 6 զինծառայող և թշնամին պետական լրատվամիջոցի ռեպորտաժում հնչած միտքը անուղակիորեն կարող է ընկալել որպես պետական իշխանության դիրքորոշում, ինչու՞ է այդ մեսիջը  Հանրային ՀԸ միջոցով հնչում և արդյո՞ք չկա միտում այդ «վիճարկվող» տարածքների բնակչությանը իրենց հասանելի միակ լրատվամիջոցով քարոզելու և նախապատրաստելու այն մտքին,  որ այո, իր բնակավայրը ադրբեջանական տարածք է ու պետք է համակերպվի տունը լքելու հետ:

– Ռեպորտաժի մեսիջը ճիշտ չի ընկալվել , գուցե մանիպուլացնելու տեղ էր տալիս… Գուցե մենք լրացուցիչ բանախոսներ պիտի ներգրավվեինք ռեպորտաժում, չգիտեմ.. Բայց ռեպորտաժը այլ նպատակի չի ծառայել ու չի փորձել հանությանը նախապատրաստելու նոր զիջումների ցավոտ մտքին, ես համաձայն չեմ այդ պնդման հետ և ես կարծում եմ՝ հասարակությանը մոլորեցնելու համար են այդ պնդումներն արվում:

Այդ ռեպորտաժում երկու հստակ մեսիջ կա՝ այն է՝ Ա)  որ այդ անկլավները եղել են խորհրդային շրջանում ադրբեջանական, մինչ այդ դրանք անկլավներ չեն համաարվել, Բ) Երկրորդ մեսիջը այն է, որ առանց սահամանդրական հանրաքվեի՝ ՀՀ տարածքայն ամբողջականության փոփոխությունը հնարավոր չէ:

-Կապիտուլյացիոն ակտից մեկ ամիս անց՝ դեկտեմբերին  Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշեց Իլհամ Ալևի հետ բանավոր փոխըմբռնմամբ  թշնամուն հանձնել Սյունիքից նոր բարձունքներ՝ իբր ավելի անվտանգ ապրելու համար,  Շուռնուխի կեսը տվեց թշնամուն և ստիպեց բնակիչներին մի քանի ժամում լքել սեփական տունն ու հողը, արդյո՞ք դա իշխանության կամայական որոշումը չէր, որևէ մեկը հիշե՞ց այդ ժամանակ սահմանադրությամբ հանրաքվեի տարածքներ հանձնման հարցը դնելու մասին:

-Հա բայց հիմա էդ զիջված տարածքները մեր տարածքային ամբողջականության մեջ ֆիքսվել են, որ դրանք զիջված տարածքներ են ու ետ վերադարձման ենթակա չե՞ն… Ես հո քաղաքագետ չեմ, որ ինձ էդպիսի հարցեր ես տալիս, ես լրագրող եմ:  

-Իսկ ու՞մ էր ուղղված Հանրայինի ռեպորտաժի մեսիջը:

-Մեր գլխավոր մեսիջները բացառապես մեր բնակչությանն էին ուղղված:

-Ի՞նչ  տրամաբանությամբ էիք բնակչությանը հիշեցնում Սահմանադրական հանրաքվեի մասին, չէ որ սահմանազատողը  երկու անձիք են, որոնք, ըստ էության, միակողմանի շահագրռվածություն ունեն, իսկ մեր քաղաքացիները ընդամենը  այդ որոշման դառը  ճակատագիրը կրողն են լինելու: 

– Դուք հիմա ինձնից ի՞նչ եք ուզում, ես մեր կողմից պատրաստված ռեպորտաժն եմ մեկնաբանում, ինձ քաղաքաագիտական հարցեր մի տվեք:

-Ռեպորտաժի պատրաստման մոտիվն ու բովանդակությունը ֆիքսել ու դատապարտել  է նաև  Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ինչպե՞ս կհակադարձեիք  այս ինստիտուտին:

– Գուցե ՄիՊՆ-ն էլ ամբողջական ռեպորտաժը չի նայել, իսկ եթե նայել է ու նման եզրահանգում է արել ու այդպիսի գնահատական է տվել, ցավում եմ՝ ուրեմն ինքն էլ է մոլորության մեջ: Էն ձևակերպումները՝ էն մեսիջներով, որ շրջանառվում է ողջ համացանցում, վաստահեցնում եմ ՝ Հանրայինը էդ միտումը չի ունեցել, ճիշտ հակառակ նպատակն ենք հետապնդել:

Հ.Գ. Հիշեցնենք, այս աղմկահարույց ռեպորտաժից մոտ տասն օր առաջ, երբ Սբ. Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը  արտահոսք արեց մեր ԱԳՆ-ի թիկունքում գաղտագողի ստորագրման պատրաստվող նոր զիջումների ակտի մասին, Փաշինյանը հաջորդ օրը ԱԺ արտահերթ նիստում գոռալով վրդովված հաստատեց, որ այո՛, կա նման փաստաթուղթ, բայց միանձնյա, Ալիևի հետ քննարկվող նոր գաղտնի փասթաթուղթը ցինիկաբար հայկական շահին  100%-ով համապատասխանող որակեց:

Սյուզի Բադոյան

Աղբյուրը՝ Yerevan.today

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Չի բացառվեւմ, որ պատճառներից մեկն էլ Փաշինյանի՝ ԱԳՆ համակարգը շրջանցելն ու Ադրբեջանի հետ այլ խողովակներով գաղտնի պայմանավորվածությունների գնալն է

Հաջորդ գրառումը

Հ1-ը Ալիևին էդ ի՞նչ «նամյոկներ» է տալիս Տիգրանաշենի մասով․ Նաիրա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է Սուրբ Պատարագի Հաղորդության խորհրդից․ փաստաբան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

Հ1-ը Ալիևին էդ ի՞նչ «նամյոկներ» է տալիս Տիգրանաշենի մասով․ Նաիրա Զոհրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական