Երեքշաբթի, Հունիսի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միակ սկզբունքայինն Աղավնոյի գյուղապետն է. Ն. Հոխիկյանը՝ Քաշաթաղի համայնքապետերի մասին

07/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է.  «Երեկ հրավիրված էի Արցախի Քաշաթաղի հետ կապված քննարկման։ Մանրամասները չեմ պատմի՝ ելնելով բովանդակային հարցերից։ Բայց հերթական անգամ խորը ցավ ապրեցի ինչպես մեր պաշտոնյաների, այնպես էլ բազմաթիվ սովորական քաղաքացիների մանրախնդիր, եսակենտրոն մտածողությունից։ Ես խոսում եմ Բերձոր քաղաքը, Աղավնո և Սուս գյուղերը կրկին ամբողջովին բնակեցնելու, կենցաղային պայմաններ և աշխատատեղեր ստեղծելու կարևորության ու քայլերի մասին, մինչդեռ տեղացիները և նրանց համայնքային ղեկավարները ինձ հակադարձում են, թե իրենց հետաքրքրում է միայն փոխհատուցումը։ Քաշաթաղի 52 համայնքների մեծ մասի ղեկավարները և բազմաթիվ բնակիչներ մեկ մարդու պես պնդում էին՝ իրենց ու տեղահանված բնակչությանը տալ փող, շատ փող, մնացածը կարևոր չէ։ Ապշել էի, թե ինչպես կարող են մարդիկ այդքան կապված չլինել հողին։ Հետո հասկացա, որ այս մարդիկ ախր վերաբնակեցված են Հայաստանի տարբեր վայրերից, երբևէ կռիվ չեն տվել հայրենի հողի համար, իրենց ծննդավայրերում հավանաբար ձախողակ են եղել և որոշել են բախտը որոնել որևէ այլ տեղ, հետևաբար այդ որևէ այլ տեղը նույնպես չի կարող թանկ լինել։ Ահա թե որտեղից է գալիս փողը հողից շատ սիրելու մարմաջը։ Քաշաթաղի գյուղապետերը ինձ նաև մեղադրում են մեզ մնացած երեք բնակավարերում կյանքը վերականգնելու ձգտումների մեջ՝ նշելով, թե այդկերպ ես խանգարում եմ, որ իրենք փախստականի կարգավիճակ ձեռք բերեն՝ ստանալով շատ փող։ Այս առումով բավական կոշտ և հստակ խոսակցություն եղավ Քաշաթաղի վարչակազմի ղեկավարության հետ։ Ես հերթական անգամ պահանջեցի չխանգարել մարդկանց՝ վերադառնալ իրենց տները, քանի որ Բերձորում, Սուսում և Աղավնոյում պետք է հայեր ապրեն՝ հանուն Արցախի անվտանգության և ապագայի։ Հողը քոնն է նախևառաջ այնտեղ ապրելով։ Միակ սկզբունքային մարդը Աղավնոյի գյուղապետն է, ում չեն հրավիրում քննարկումների, բայց հենց նա պատերազմի ժամանակ արյան գնով պահեց բնակավայրը, հիմա էլ տարբեր միջոցներով մարդկանց կրկին վերադարձնում է Աղավնո։ Հողը այսպես են պահում, ոչ թե պետությունից անընդհատ փող ուզելով։ Սիրելի քաշաթաղցիներ, անկախ նրանից, թե ինչպիսի պայմաններում եք ուզում այսուհետ ապրել, հիշեք, թե ինչպիսի պայմաններում եք ապրել մինչև պատերազմը, ինչպես եք դժվարություններով Բերձորը ոտքի հանել, ինչպես եք մյուս գյուղերը վերակառուցել և ապրել այնտեղ։ Դժվար էր, բայց դուք արեցիք։ Արեք նաև այս անգամ՝ առանց մտածելու, թե 3-5 տարի հետո ինչ կլինի։ Ոչ մի վատ բան էլ չի լինի, եթե այնտեղ դուք ապրեք, իսկ եթե 3000-ոց Բերձորում լինի 50-100 հայ, վստահ եղեք, այնտեղ մենք այլևս տեր չենք լինի։ Խնդրում եմ, հանեք ձեր միջից գաղթականի հոգեբանությունը։ Վերադարձեք Բերձոր, ինչքան էլ ձեզ տեղական իշխանիկները սպառնան, թե չի կարելի։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ արգելել, այդ թվում ռուսները։ Սա ես ասում եմ վստահաբար և պաշտոնական աղբյուրներով։ Եթե Բերձորում կրկին շատ հայեր ապրեն, արագ կվերաբացվեն դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցը և մյուս պետական հաստատությունները»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տարիներ առաջ էս օրերին ֆեյսբուքում մի նկար էի դրել 1988-ի շարժումից՝ Բաղրամյան պողոտան ամբողջովին լիքը «Ղա-րա-բաղ», «Մի-ա-ցում» վանկարկող մարդկանցով

Հաջորդ գրառումը

Արցախում զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

01/06/2026
Նորություններ

Գուրգեն Արսենյանի «արձակուրդը» ընդհատվել է, շտապ վերադարձել է Մոսկվա. 168.am

01/06/2026
Նորություններ

Եթե Ալենը ճիշտ է ասում, բա դավաճանությունը էլ պոզով ու պոչո՞վ է լինում… Արա Պողոսյան

01/06/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026
Հաջորդ գրառումը

Արցախում զոհվել է բնակչության 0,5%-ը, այսինքն՝ Արցախում զոհերն ընդհանուր բնակչության թվի համեմատ եղել են 2-3 անգամ ավելի, քան ՀՀ-ում

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Նորություններ

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

01/06/2026

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել...

ԿարդալDetails
Նորություններ

Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է ՔՊ պահանջով․ Գեղամ Մանուկյան

01/06/2026

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը գրում է. «Նոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնվել է հայկական (իմա՝ իրենց, ՔՊ)...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական