Երկուշաբթի, Հունիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը․Ռոբերտ Քոչարյան

12/06/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Այս ընտրություններին մենք գնում ենք պարտված ժողովրդի հոգեբանությամբ։ Ցավոք, դա այդպես է։ Այդ պարտությանը մեզ հետևողականորեն պարտադրում էին հենց Հայաստանում»,- Աշտարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Բացի այդ, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք խոսում ենք ազգային արժեքների պահպանման մասին։ Չեմ հիշում որևէ քաղաքական դիսկուրս, երբ հիմնական թեմաներից մեկն ազգային արժեքների պահպանումն է եղել։ Պատճառը պարզ է․ ուղիղ երեք տարի հետևողականորեն անում էին ամեն ինչ, որ խարխլեն այն ամենը, ինչը մեզ հայ է դարձնում, ինչի համար մենք հայ ենք կոչվում։ Այս երկու գործոնն իրար հանդիպեցին, և մենք ունեցանք այս արհավիրքը։ Սա ծրագրվա՞ծ էր, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ այո՛, որովհետև պարտություն կարող ենք կրել միայն դեպքում, երբ հետևողականորեն քայքայում են մեր արժեքային համակարգը, քայքայում են մեր բանակը, որը մեր երկրի ողնաշարն է, մեր պաշտպանությունն է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։

«Ո՞վ է այդ ամեն ինչը մեր գլխին բերել։ Մենք պետք է հեռացնենք այն քաղաքական ուժին, որն այս վիճակին է բերել և հասցրել սեփական ժողովրդին։ Դա կարո՛ղ եք և պե՛տք է անեք դուք 10 օր հետո», – ասաց Ռոբերտ Քոչարյանը։ «Մենք ներկայացնում ենք մի թիմ, որն ունի փորձ, գիտելիք, կամք ու վճռականություն։ Առանց նման որակների ճգնաժամային իրավիճակներում երկրի ղեկին նստելը հանցագործություն է։ Մենք չենք կարող մեր երկիրը ևս մեկ անգամ դարձնել մարզասարք, տալ անփորձ մարդկանց ձեռքը։ Որպես հետևանք ունենալու ենք կրկնակի ավելի մեծ խնդիրներ։ Դրա համար մեր առաջարկն է ձեզ՝ ընտրեք «Հայաստան» դաշինքը»,- նշեց նախագահը Քոչարյանը։

«Մենք մեծ բեռի տակ ենք մտնում, հատկապես՝ ես, որովհետև երկու անգամ նման բեռի տակ մտել եմ և պատվով դուրս եմ եկել։ Հետևաբար, անձնապես սա բավականին ռիսկային է ինձ համար․ թասիբի, պատվի, արժանապատվության հարց է կրկնել այն հաջողությունները, որ մենք ունեցել են և հասնել ավելիին։ Ես հասկանում եմ, որ ռիսկի տակ եմ դնում իմ կենսագրությունը։ Օգնեք ինձ և մեր քաղաքական թիմին ստանձնել այս պատասխանատվությունը, և մենք կապացուցենք, որ ի վիճակի ենք կրկնել մեր հաջողությունները։ Եվ ոչ ոք չմտածի, որ հանգիստ ենք թողնելու ձեզ՝ աշխատացնելու ենք գիշեր-ցերեկ։ Ինքներս էլ մի քիչ ձեզանից շատ ենք աշխատելու», – եզրափակեց դաշինքի առաջնորդը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինին չի մտահոգում Բայդենի սկանդալային հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Հնդկաստանում ահաբեկչության արդյունքում զոհեր կան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վազգեն Սաղաթելյանի տնային կալանքը վերացվեց. Արսեն Բաբայան

01/06/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանի աջակցությունը բանակին եղել է բավականին էական ու բազմազան․ Դավիթ Տոնոյան

01/06/2026
Նորություններ

Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը. Արեգ Սավգուլյան

01/06/2026
Նորություններ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ

01/06/2026
Հաջորդ գրառումը

Հնդկաստանում ահաբեկչության արդյունքում զոհեր կան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանում երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի. Օվերչուկ

01/06/2026

Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում...

ԿարդալDetails
Նորություններ

Զզվելի կեղծիք է տարբեր արևմտյան լրատվամիջոցներով տարածվում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել. Տաթևիկ Հայրապետյան

01/06/2026

Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին,...

ԿարդալDetails
Հասարակություն

Հունիսի 1. երեխաները պետք է պաշտպանված լինեն

01/06/2025

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշումն ընդունվել է 1949 թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական