Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Պուտինին չի մտահոգում Բայդենի սկանդալային հայտարարությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում իր հասցեին ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի սկանդալային հայտարարությունը: Այս մասին նա հայտարարել է NBC-ին տված հարցազրույցում:

«Ես միշտ գործել եմ՝ ելնելով ռուս ժողովրդի և ռուսական պետության շահերից: Եվ տարբեր պիտակներն ինձ համար այն չեն, ինչ վերաբերյալ ես նույնիսկ մի փոքր անհանգստանայի», ասել է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Բայդենի կողմից «մարդասպան» կոչվելուն:

«Իմ աշխատանքի ընթացքում ես սովոր եմ ամեն տեսակ հարձակման ամեն տեղից և ցանկացած պատրվակով, տարբեր ուժգնության, և դրանցից ոչ մեկը ինձ չի զարմացնում», ասել էՌԴ նախագահը:

Պուտինը հավելել է, որ չնայած նման պիտակների օգտագործումը դարձել է նորմալ ամերիկյան քաղաքական մշակույթում, հավանաբար Հոլիվուդի ազդեցության տակ, Ռուսաստանում դա նորմալ չի թվում: