Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մեկ տարի առաջ առանց կրակոցի ընկավ Սյունիքի վահանը՝ հայոց Կովսականը

18/10/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրանում է մեկ տարին, ինչ Արցախի հարավային Կովսական քաղաքը՝ հարակից շրջաններով, ընկավ թշնամու տիրապետության տակ։Մեկ տարի առաջ թշնամի պետության նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Կովսական քաղաքն ու հարակից 6 գյուղերն անցել են իրենց տիրապետության տակ։ Սակայն Հայաստանում, վստահելով իշխանությունների և պետական չինովնիկների խոսքերին, դա համարեցին ադրբեջանական հերթական կեղծիքը։ Ցավոք, օրեր անց հայկական իշխանություններն արդեն անկարող էին թաքցնել տեղի ունեցած աղետը։

Կովսականի և Քաշունիքի անկումը նշանակեց, որ Արցախը կտրվեց Արաքս գետից և իրանական սահմանից։Մինչ տարածվում էին Կովսականի անկման մասին տեղեկությունները, հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության երիտասարդ պատգամավորները՝ խրոխտ կեցվաքծով, զինվորական տարատեսակ համազգեստներով, այցելեցին Արցախ, հանդիպեցին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Կովսականի, Իշխանաձորի և Միջնավանի տարածքում համառ մարտեր են ընթանում․ ցավոք, դա հերթական սուտն էր, քանզի Կովսականն արդեն ընկել էր, ընկել առանց կրակոցի, առանց պայքարի, հերթական նահանջի արդյունքում։

Դրանից հետո թշնամին արդեն սկսեց տարատեսակ տեսանյութեր տարածել հայկական քաղաքից, որից ամենացավալին ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու և նրա անունը կրող դպրոցի պղծումն էր, դպրոցի վրա ադրբեջանական դրոշի ծածանումը։Մեծ Հայքի Սյունիք նահանգի պատմական Կովսական քաղաքը թշնամուց ազատագրվել էր իր անկումից 27 տարի առաջ՝ 1993 թ․ նոյեմբերի 1-ին՝ Հադրութի (Արթուր Աղաբեկյան), Մարտունու (Մովսես Հակոբյան) Շուշիի (Վաչագան Իշխանյան) պաշտպանական շրջանների և Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ մոտոհրաձգային բրիգադի, «Սիսական», «Արաբո», «Սև հովազ, ջոկատների կողմից։Կովսականի ազատագրումը հսկայական նշանակություն ուներ Հայաստանի համար, հատկապես՝ անվտանգային առումով․ Հայաստանի ամենանեղ՝ Սյունիքի հատվածն այլևս ՀՀ ամենախոցելի շրջանը չէր։ Սյունիքի ու Կովսականի միացմամբ Հայաստանը լուծեց անվտանգային կարևորագույն խնդիր՝ կասեցնելով Սյունիքով դեպի թյուրքական աշխարհ հասնելու՝ Թուրքիայի ծրագիրը։Սակայն ազատագրումից 27 տարի անց Կովսականն առանց կրակոցի ընկավ, իսկ Սյունիքը հայտնվեց թշնամու առաջ ամբողջությամբ անպաշտպան։

Արգամ Եղիազարյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Երկրաշարժ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում. զգացվել է նաև ՀՀ տարածքում

Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել Փելա սարի հսկողությունը ադրբեջանցիներին հանձնելու հանգամանքը. Գնդակը՝ ԱԱԾ դաշտում է

Համանման Հոդվածներ

Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026
Նորություններ

«Միասնության թևեր» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ծրագրի սեղմագիրը

27/04/2026
Նորություններ

Սահմանազատումը կշարունակենք. Վրաստանի հետ էլ պայմանավորվածություն ունենք. Փաշինյան

27/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բերման է ենթարկվել հետախույզ Արթուր Ավանեսյանը

27/04/2026
Հաջորդ գրառումը

ՊՆ-ն հրաժարվում է մեկնաբանել Փելա սարի հսկողությունը ադրբեջանցիներին հանձնելու հանգամանքը. Գնդակը՝ ԱԱԾ դաշտում է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

26/04/2026

Երկու օր առաջ թուրք քաղաքական գործչի «Գորշ գայլերի» ժեստը այսօր փորձում են խամրեցնել մի լուրի ստուգմամբ, որի հեղինակը ռոքի ժեստը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
Նորություններ

ՀՀ նախագահը Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել ուղերձ. Հակոբ Բադալյան

26/04/2026

Ի դեպ, պարզապես արձանագրենք, որ ՀՀ նախագահը, որը համաձայն ՀՀ Սահմանադրության՝ պետության գլուխն է, Ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով չի հղել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական