ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը բացասական է վերաբերվում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ մանդատը վայր դնելու վարչապետի խնդրանքը մերժելուն։
«ՀՀ վարչապետը Հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և ես չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքն անտեսել, մերժել»,- ասել է նա։
Սիմոնյանն անդրադարձել է Աղազարյանի հետ իր հանդիպմանը. «Անկեղծ զրույց տեղի ունեցավ»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ անկեղծ զրուցում են, իրավիճակն ավելի է բարդանում. «Մենք բավական երկար զրուցեցինք, ես չեմ քննարկել որևիցե պատճառ, որևիցե հարց։ Ես քննարկել եմ հարցը, որ կա նման պահանջ, կա նման խնդրանք, և այդ խնդրանքը պետք է բավարարվի»։
Ըստ Սիմոնյանի, երբ կլինի ՔՊ վարչության նիստ, ինքն իր դիրքորոշումը կհայտնի. «Եւ կասեմ նույնը, ինչ իրեն ասել եմ, երբ իմ սենյակում է եղել»։
Անդրադառնալով Աղազարյանին ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացնելու հնարավորությանը, Սիմոնյանն ասել է. «Եթե պարոն Աղազարյանն իրեն թիմից դուրս է դնում, իսկ դա թիմից դուրս դնել է, ինքն այդ թիմի հետ ճանապարհ չունի շարունակելու»։
Անդրադառնալով Մոսվկայի ընկերոջ մասին Աղազարյանի հայտարարություներին, Սիմոնյանը նշել է. «Մոսկվայի ընկերը, ինձ թվում է, «Կառլսոնի» պես բան է։ Գոյություն չունի»։