ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այս մասին գրել է փաստաբան Լիաննա Գասպարյանը:
«Դատարանը հաստատել է, որ 2025 թվականի հունիսի 18-ին Սամվել Կարապետյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, ինչի արդյունքում Սամվել Կարապետյանն ապօրինաբար՝ շուրջ 9 և ավել ժամ պահվել է անազատության մեջ:
Այսպիսով, Վերաքննիչ քրեական դատարանը հաստատել է սույն քրեական վարույթով տեղի ունեցող ապօրինությունների շարքից հերթականը՝ Սամվել Կարապետյանի ապօրինաբար և անհիմն ձերբակալվելու փաստը:
Մինչդեռ, պետք է նկատել, որ առաջին ատյանի դատարանն (կրկին դատավոր Արտակ Կարապետյանը) իր որոշումը կայացնելիս չէր անդրադարձել ձերբակալման այս կարևոր հանգամանքին»,- գրել է նա:
Իր հերթին սոցցանցում Նարեկ Կարապետյանը գրել է. «Առաջիկա 7 օրվա ընթացքում դատարանը պետք է որոշի ազատում է կալանքից թե ոչ:
Հուսով եմ՝ այսքանից հետո արդեն ոչ ոքի մոտ կասկած չի մնա, որ կալանքը օրինաչափ չէ»: