Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հացահատիկը ոչ միայն սննդային, այլև որպես անասնակեր եթե թանկանա՝ շղթայաբար ազդելու է նաև գյուղատնտեսության վրա

09/03/2022
- Տեղական, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եթե ռուս-ուկրաինական պատերազմը երկարի՝ խնդիրներ կարող են ծագել Հայաստանում հացահատիկի անհրաժեշտ քանակ ապահովելու հետ կապված։

Հացն արդեն 10-20 դրամով թանկացել է․ նման իրավիճակներում հացարտադրողներն օգտվում են, նաև քաշի մեջ են մանիպուլյացիաների դիմում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։

Թեև պետական ռեզերվի չափը գաղտնիք է, բայց ստանդարտ հաշվարկով՝ Հայաստանում հացահատիկի ներքին արտադրությունը մոտավորապես 40 տոկոս է՝ +-5 տոկոս։ Եվս 80-85 հազար տոննա, այսինքն՝ 15-20 տոկոս ապահովում էր Լեռնային Ղարաբաղը, որը, փաստորեն, չի լինելու։ Մնացած պահանջարկի մինչև 90 տոկոսը Ռուսաստանից էր ներկրվում։

«Եթե բոլոր աղբյուրներից վերցնենք՝ ոչ միայն սննդային հացահատիկը, այլ նաև ֆուրաժային՝ անասնակերի հացահատիկը մինչև 850-900 հազար տոննա է։ Սննդային հացահատիկի պահանջարկը տարեկան 550-600 հազար է, դրա մեծ մասը՝ մինչև 60 տոկոսը, ներկրվում է դրսից և ներկրման 90 տոկոսը Ռուսաստանի Դաշնությունից է»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Ռուսաստանից արտահանման սահմանափակում հնարավոր է լինի ներքին պարենային անվտանգությունից ելնելով՝ հացահատիկը ռազմավարական ռեսուրս է և շատ հնարավոր է, որ արտահանման արգելքներ սահմանվեն։ Նաև հնարավոր է լոգիստիկ ուղիները շրջափակվեն։ 

Բայց եթե անգամ այս ամենը չլինի, այս պահին էլ միջազգային բորսաներում հացահատիկի գինը բարձրանում է՝ հաշվի առնելով պատերազմի ազդեցությունը։ Բանն այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան հացահատիկի խոշոր արտահանողներ են և որևէ մեկից արտահանման ծավալի նվազումը շուկայում ցնցում է առաջացնում։  Բացի այս, լոգիստիկ համակարգերում լարվածությունը՝ կապված սևծովյան նավահանգիստների հետ՝ Օդեսա և այլն, բնականաբար,  բացասական սպասումներ է առաջացնում միջազգային շուկաներում և բորսաները արձագանքում են։

Այս պատճառով էլ գնաճային ընդհանուր ֆոնը բարենպաստ չէ և թանկացման միտումներ են  նկատվում միջազգային շուկաներում։ Ներկա դրությամբ, ըստ տնտեսագետի, բորսաներում հացահատիկի տոննայի գինը հասել է 300 դոլարի և սա վերջը չէ։

Հայաստանում հացն արդեն թանկացրել են, բայց պետք է հաշվի առնել, որ եթե հացահատիկը ոչ միայն սննդային, այլև որպես անասնակեր թանկանա, շղթայաբար ազդելու է նաև գյուղատնտեսության վրա, անասնապահության և նաև սննդի արդյունաբերության շղթաներում, որտեղ ալյուրը որպես հումք է կիրառվում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց՝ քանի որ գարնանացանի արդյունավետությունը ցածր է, ապա գարնանացանի սերմնացուն չեն սուբսիդավորելու․ այսինքն, պետությունը փոխանակ մտածի՝ ինչպես բարձրացնի արդյունավետությունը, ասում է՝  արդյունավետությունը ցածր է, ուրեմն չենք ֆինանսավորելու։ Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը այս մտավախությունը հիմնավոր է համարում, ասում է՝ բերքատվությունը սկզբունքորեն կարող է և ցածր է, բայց պարարտանյութի հետ կապված և՛ գնային, և՛ հասանելիության խնդիր կա, այնպես որ քաղաքականության գործիքակազմերն ավելի ճկուն պետք է լինեն և սուբսիդավորման գործիքը պետք է ավելի լայն կիրառություն ունենա այս հարցում։

«Բերքատվությունը ֆունդամենտալ խնդիր է՝ Հայաստանի շատ քիչ տարածաշրջաններ կան, որոնք հարմարեցված են հացահատիկային կուլտուրաներին և նպատակահարմար է աճեցնել։ Այլ հավասար պայմաններում հացահատիկի մշակությունը, եթե կան այլընտանքային կուլտուրաներ, շահավետ չէ․ ենթադրենք, շաքարի ճակնդեղ կամ բանջարաբոստանային կուլտուրաներ էլ են աճում, հացահատիկը շահավետ չէ։ Բայց ագրարային քաղաքականության, հողի մշակման կուլտուրայի տեսանկյունից պետք է մասնագետներն իրենց խորհրդավությունները տան։ Խթաններ լինում են որտեղ նպատահաար է»,-ասաց տնտեսագետը։

Ծայրահեղ դեպքում, եթե ներմուծման գործող լոգիստիկ հնարավորությունները շրջափակվեն, Ատոմ Մարգարյանը հնարավոր է համարում օգտագործել իրանական ուղղությունը։

«Եթե այս կողմում խնդիրներ ծագեն՝ Իրանի տարածքով կարող են բերել Ռուսաստանից և Ղազախստանից՝ միջինասիական հանրապետություններից ևս, որ հացահատիկի խոշարագույն արտադրող և արտահանող են։ Պարզապես պետք է սա կազմակերպվի։ Պետք է խրախուսվի նաև ներմուծման պրոցեսը՝ սուբսիդավորման որոշ սխեմաներ կիրառվեն»,-ասաց Ատոմ Մարգարյանը։

Նա ընդգծեց, որ արժեգոյացման ողջ շղթան՝ արտադրության, լոգիստիկ և վաճառահանման ամբողջ պրոցեսը, պետք է դիտարկվի և ուսումնասիրվելուց հետո համապատասխան նպաստավոր գործիքակազմ կիրառվի։

Աննա Բալյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թշնամին ակտիվացել է նաև Արցախում՝ Խնուշինակի ուղղությամբ կիրառել է 60 մմ տրամաչափի ականանետ

Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը ականանետեր է կիրառում Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026
Նորություններ

Սամվել Կարապետյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արգելվել է Հայոց Եկեղեցու կողմից նշանակված եկեղեցականների մուտքը ազատազրկման վայրեր. Մայր Աթոռի հորդորը՝ Արդարադատության նախարարությանը

17/04/2026
Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանական զինուժը ականանետեր է կիրառում Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական