Երևանի ավագանին այսօր 32 կողմ 1 ձեռնպահ ձայներով ընդունել է «կարմիր կետագծերի» համար կրկին տարեկան 160 հազար դրամ սահմանող որոշումը։ Միակ ձեռնպահ քվեարկողը և քվեարկությունը վավեր դարձնողն ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը լքած և անկախ համարվող Գրիգոր Հարությունյանն էր։
Նա հայտարարել է, որ պատահաբար է քվեարկել, ինչից հետո վայր է դրել ավագանու մանդատը: