Հունիսի 2-ից Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
Մարզկենտրոն մտնելիս Կոպիրկինին դիմավորել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը, որը ներկայացրել է քաղաքի ընթացիկ սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ծանոթացել է Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան, Շուռնուխ հատվածում տեղակայված անցակետերում ռուս և հայ սահմանապահների ծառայությանը, ինչպես նաև Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից լուծվող խնդիրների առանձնահատկություններին: