Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կուտակումները շատանում են, ամեն օր կրակոցներ են լսվում․ կութեցին՝ մարզում տիրող իրավիճակի մասին

18/05/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամեն օր էլ կրակոցներ են լսվում, նրանց կողմից կուտակումները շատանում են, զինտեխնիկայի մասին էլ չեմ ասում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մեր աղբյուրը։

Նա նշեց, որ իրավիճակի փոփոխություն չի եղել, այսինքն՝ ադրբեջանական զորքը հայկական հողից չի հեռանում։

Նշենք, որ Կութ գյուղում թշնամին  3-4 կիլոմետր առաջ է եկել, բարձրաստիճան սպաների հետ հրաժարվում է այլեւս բանակցել։ Մեր աղբյուրը հաղորդել էր, որ ադրբեջանական զորքի թիվը մոտավորապես 300-500-ի է հասնում։ Ի դեպ, Կութը 2020 թ․-ի Արցախյան պատերազմի ժամանակ մի քանի անգամ հրետակոծվել է թշնամու զինված ուժերի կողմից։

Կութեցու խոսքով՝ պատերազմի ժամանակ հրետակոծված գյուղը շարունակում է մնալ  ադրբեջանական զինուժի նշանառության տակ՝ թշնամու «ափի» մեջ։ Գյուղի ժողովուրդն ադրբեջանցիների հայտնվելու առաջին իսկ օրից տագնապի մեջ է։

«Եթե վերցնեն, մենակ Կութը չեն վերցնի։ Գյուղացիները մտավախություն ունեն, ամեն ինչի պատրաստ են, սպասողական վիճակ է, համոզված են՝ վաղ, թե ուշ ադրբեջանցիները մտնելու են գյուղ։ Խոտհունձի տարածք չի մնացել, արոտավայրերն ու գյուղատնտեսական հողերը ադրբեջանցիների ձեռքում են»,- երեկ yerkir․am-ին ասել էր կութեցին։

Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ բանակցություններից տեղեկություն չունի, գյուղացիները սպասում են, որ դրանց հեռացնեն։ «Գյուղացիները, երեխաները վախեցած են։ Լսել ենք, որ Սյունիքից հետո գալու են մեր մարզ՝ սահմանները ճշգրտելու, սպասում ենք դրան։ Արոտավայրերը, խոտհարքներն ադրբեջանցիների ձեռքում են, նստած են մեր հողերում»,- ասել էր նա։

Հիշեցնենք, որ թշնամու զորքն արդեն մի քանի օր է՝ ներխուժել է Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներ։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ հակառակորդի զորքը Վարդենիսի շրջանում սարի գլխի դիրքերից 3 կմ իջել է ներքեւ, խրամատներ է փորում։ Դիրքապահ զինվորները հայտնել էին, որ թշնամին մեծաթիվ զորք է կուտակել նաեւ Ջերմուկ-Շորժա-Նորաբակ-Կութ հատվածներում։

Լիանա Սարգսյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Շիրակում բախվել են Toyota-ն ու բեռնատարը, որը կողաշրջվել է․ 3 մարդ հոսպիտալացվել է․ shamshyan.com

Հաջորդ գրառումը

16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը 8 օր անց մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

16-ամյա պատանուն վրաերթի ենթարկած վարորդը 8 օր անց մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական