Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կոտայքի մարզը, փաստորեն, ղեկավարում է Սասուն Միքայելյանի դուստրը․ «Հրապարակ»

09/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Կոտայքի նորանշանակ մարզ­պետ, Սասուն Միքայելյանի կնոջ բարեկամ Մեսրոպ Մեսրոպյանը, ըստ մարզպետա­րանի կայքում զետեղված տեղե­կության, ունի երկու տեղակալ, մեկ գլխավոր քարտուղար, մեկ խորհրդական: Մյուս խորհրդա­կանի հաստիքի վերաբերյալ նշում կա, սակայն անունը չկա, ասել է թե՝ անունը կա, ամանում չկա: Իսկ մարզպետի օգնականների մասին, համենայնդեպս՝ մարզպետարանի կայքում, որևէ հիշատակում չկա: Թեպետ, մեր տեղեկություններով, Մեսրոպ Մեսրոպյանն ունի օգնական, մեկի փո­խարեն՝ երկուսը: Նրանցից մեկը, մեզ ասացին, «Իմ քայլի» պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դուստրն է՝ Սաթենիկ Միքայելյանը: Կոտայքի մարզպետի մամուլի խոսնակ Քրիստինե Պողոսյանը մեզ ասաց՝ մարզպետը երկու օգնական ունի, մեկը Ավետիք Մեսրոպյանն է, մյուսը՝ Սաթենիկ Միքայելյանը: Մեսրոպյանն էլ, Միքայելյանն էլ նոր են նշանակվել մարզպետի օգնա­կաններ, այսինքն՝ Մեսրոպյանի գա­լուց հետո, ի դեպ, չի բացառվում՝ Ավետիք Մեսրոպյանն էլ Մեսրոպ Մեսրոպյանի հարազատը լինի, թե­պետ՝ խոսնակն ասաց, որ, իր տեղե­կությամբ, մերձավոր ազգակցական կապ չունեն, բայց Մեսրոպյանն է նրան նշանակել օգնական:

«Սաթենիկ Միքայելյանը նոր չէ մարզպետարանում, 2018 թվականից է աշխատում, մինչև դա քարտուղա­րության բաժնում է աշխատել, իսկ մարզպետի օգնական նշանակվել է օրերս՝ անցած շաբաթվա ընթաց­քում: Նա հիմնականում զբաղվում է «Մալբըրի» համակարգով»,- ասաց խոսնակը: Իսկ թե ինչու օգնականների անունները չկան մարզպե­տարանի կայքում, Պողոսյանն ասաց՝ պատճառը տեխնիկական է, կենսագրությունները պետք է տան, որ տեղադրեն, հնարավոր է՝ վաղը տան, մյուս օրը տեղադրեն:

Մարզպետարանի մեր աղբյուրներն ասացին, որ Մեսրոպյա­նի՝ մարզպետ դառնալուց հետո մարզպետարանը փաստացի ղեկա­վարում է Սաթենիկը՝ Սասուն Միքայելյանի դուստրը, որը նոր է նշա­նակվել այս պաշտոնին: Միքայելյանի դուստրն է զբաղվում մարզպետա­րան ելումուտով՝ ով գնաց, ինչ արեց, ով մտավ մարզպետի մոտ, ով կարող է մտնել, կարճ ասած՝ մարզպետա­րանի ստվերային ղեկավարն է: Սրա­նով, ըստ էության, իրականացավ Սասուն Միքայելյանի ցանկությունը՝ Կոտայքի մարզն ու մարզպետարանն ամբողջությամբ անցան իր տիրապե­տության տակ: Իր թիվ մեկ թշնամուն՝ Ռոմանոս Պետրոսյանին նախարար ուղարկելուց հետո նա կարողացավ իր մտերիմին դարձնել մարզպետ, որն ինքնուրույն որևէ բան չի որո­շում, իր դստերն էլ ձևակերպեց որպես մարզպետի օգնական, որ դե ֆակտո հենց ինքը կառավարի Կո­տայքի մարզը: Եվ քանի, որ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրը Ծառուկյանի ազդեցությունը մարզում զրոյացնելն էր, իսկ դա Սասունից բա­ցի ոչ մեկը չէր կարողանա անել, սա երկուստեք փոխշահավետ գործարք է վարչապետի և իր կուսակցի միջև:
Հիշեցնենք, որ Հրազդանի քա­ղաքապետն էլ Սասուն Միքայելյանի որդին է՝ Սևակ Միքայելյանը: Նրա­նից, ի դեպ, հրազդանցիները դժգոհ չեն, հատկապես նախկին ՀՀԿ-ական քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի ֆոնին»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Առաջնային մտահոգությունը՝ «ո՞նց ենք վարկերը փակելու»․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքական դաշտը և ժողովրդական ընդդիմութեան պայքարի յաջորդ փուլը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ քաղաքական դաշտը և ժողովրդական ընդդիմութեան պայքարի յաջորդ փուլը

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական