Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 54 հարց, որից չի զեկուցվում 51-ը: Եվս 3 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.
– Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին պատվիրատու սահմանելու մասին,
– «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
– «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին հավանություն տալու մասին,
– Դավիթ Առուշանյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր: