Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կայացել է Հայաստան-ԵԽ 2019-2022թթ․ Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի նիստը

02/03/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի մարտի 2-ին հիբրիդային ձևաչափով կայացած հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր տնօրինության ծրագրերի գրասենյակի տնօրեն Վերենա Թեյլորը: Քննարկումներին մասնակցել են Գործողությունների ծրագրում ներգրավված ՀՀ գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի քարտուղարությունում և ԵԽ հայաստանյան գրասենյակում դրանց իրականացման պատասխանատուները:

«ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն անդրադարձավ Ղեկավար կոմիտեի նախորդ՝ 2020թ. հուլիսին կայացած նիստից հետո անցած ժամանակահատվածին, նշեց Արցախում 44-օրյա պատերազմի արդյունքում ստեղծված հումանիտար խնդիրները, կարևորեց Արցախում բնակչության հիմնարար իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների և միջազգային աջակցության հասանելիության ապահովումը։ Այս առումով, ԱԳ նախարարի տեղակալը հիշատակեց ԵԽ բարձրաստիճան ղեկավարների և տարբեր մարմինների հայտարարությունները, արցախյան պատերազմի հումանիտար և մարդու իրավունքների տեսանկյունից հետևանքների վերաբերյալ 2021թ. սեպտեմբերին ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևը և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի՝ 2021թ. նոյեմբերին հրապարակված հուշագիրը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Անդրադառնալով Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին՝ Պարույր Հովհաննիսյանը շեշտել է, որ դրա հաջող իրականացումը կարևոր նշանակություն ունի Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում: Գոհունակություն է հայտնվել 2022թ. հունվարին ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում ընդունված «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը Հայաստանում» բանաձևում ժողովրդավարության ուղով Հայաստանի առաջընթացի արձանագրման կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գործողությունների ծրագրի դոնոր կազմակերպություններին և երկրներին, մասնավորապես՝ Եվրոպական միությանը, Նորվեգիային, Շվեդիային, Ավստրիային, Շվեյցարիային, Միացյալ Թագավորությանը, Գերմանիային, Իռլանդիային, Լիխտենշտեյնին, ինչպես նաև Երեխաների նկատմամբ բռնության վերացման հիմնադրամին և Մարդու իրավունքների վստահության հիմնադրամին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման, իրավունքի գերակայության և ժողովրդավարական կառավարման ոլորտներում Եվրոպայի խորհրդի հետ իրականացված ծրագրերի արդյունքները: Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել հաջորդ՝ Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրում ներառվելիք նախագծերի վերաբերյալ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եթե ՌԴ-ն պարտվեց, ապա թուրք-ադրբեջանցիները ՀՀ-ին կուլ կտան

Հաջորդ գրառումը

Փաշինյանը դուրս եկավ հունից՝ լսելով Արցախը հանձնելու մասին մեղադրանքը. մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Փաշինյանը դուրս եկավ հունից՝ լսելով Արցախը հանձնելու մասին մեղադրանքը. մատ էլ թափ կտամ, պետք լինի, ուրիշ բան էլ թափ կտամ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական