Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ վճռվել է, որ զոհված զինծառայողների հարազատներից 30 հոգի հանգիպեն Գագիկ Ջհանգիրյանի հետ։
Նրանք քիչ առաջ են վերադարձել՝ հանդիպման կեսից դուրս գալով դահլիճից։
«Հանդիպեցինք ԲԴԽ նախագահին, ներկայացրինք մեր պահանջները, բնականաբար խոսվեց, որ մենք ճանաչված ենք տուժող, որին մենք դեմ ենք և պահանջում ենք, որ 259 հոդվածով հարուցվի քրգործ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ որպես առերևույթ պետական հանցագործություն կատարած։ Նաև մեր գլխավոր պահանջը ներկայացրինք, որ պետք է դատական նիստերը տեղի ունենան դռնբաց։ Այս մասին ԲԴԽ-ից դուրս գալուց հետո»,- ասաց Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը։