ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր էջում ցավակցություն է հայտնել Թուրքիային՝ երկրի հանգստավայրերից մեկում բռնկված հրդեհի կապակցությամբ։
«Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է հրապարակման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով հրդեհի զոհերի թիվը հասել է 66-ի, տուժել է 51 մարդ։
Թուրքիայում այս առիթով սուգ է հայտարարվել։