Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանում նոր կառավարության ձևավորումը դեռևս ճգնաժամի հանգուցալուծում չէ. Շահան Գանտահարյան

12/09/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը անդրադարձել է Լիբանանում երկար դադարից հետո նոր կառավարության ձևավորմանն ու առկա խնդիրների լուծման անհրաժեշտությանը։

«Արմենպրեսում» հրապարակված նրա անդրադարձը ներկայացնում ենք ստորև․

«Երկար ձգձգումներից հետո Լիբանանի  կառավարության ձևավորումը զուտ ներլիբանանյան համախոհության կայացումով չի կարելի բացատրել։ Կառավարության ձևավորումը չի ենթադրում, որ կուտակված ճգնաժամերը արագ կհանգուցալուծվեն։ 

Միջազգային ընտանիքի կիրառած ֆինանսատնտեսական պաշարումը փուլ առ փուլ վերացնելու համար կան նախապայմաններ։ Առերեւույթ հակակոռուպցիոն  եւ բարեկարգչային գործողությունների իրականացման պահանջներ են, կամ ընդհանրապես ապաշնորհ վարչակառավարման դրությունից հրաժարվելն է, սակայն կան քաղաքական այլ բովանդակային մոտեցումներ, որոնք կապված են իրանյան ազդեցության չեզոքացման, ընդծովյա ուժանյութի շահարկման համար Իսրայելի հետ սահմանազատման եւ Լիբանանում ապրող պաղեստինցի ազգաբնակչության վերջնական բնակեցման պահանջներ։

Նորանշանակ կառավարության առաջ դրվելու են պահանջներ եւ այդ պահանջների բավարարումից է կախյալ ֆինանսատնտեսական պաշարումի թուլացումը։

Հիմնական հանգրվան է լինելու առաջիկա մայիսը։ Մայիսին կայանալու են խորհրդարանական ընտրություններ։ Դասական համայնքային համակարգից քաղաքացիական պետություն անցման օրակարգ են ձեւավորել  Լիբանանում ազդեցություն ունեցող պետություններ եւ լիբանանյան քաղաքացիական շարժումներ։  

Նորանշանակ կառավարությունը ունի դժվար մարտահրավերներ։ Նախ` իհարկե հակաճգնաժամային ծրագրի մշակում, Բեյրութի նավահանգստի պայթյունի պատասխանատուների արդարադատում, արտաքին պահանջների բավարարման փորձեր եւ խորհրդարանական ընտրությունների կազմակերպում»։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Հաջորդ գրառումը

Մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

20/11/2025
Նորություններ

Ուղիղ. Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, 35-ը չի զեկուցվում, ևս 2 հարց գաղտնի է 

20/11/2025
Նորություններ

1միլիոն դրամ արժողությամբ նվերը Լիլիթ Մակունցը չի ստացել, նա ուղղակի նվերը փոխանցել է վարչապետի աշխատակազմին

20/11/2025
Հաջորդ գրառումը

Մեկնարկել են փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական