Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանություններն ուղղակի ի վիճակի չեն արձագանքել արտաքին սպառնալիքներին․ «Փաստ»

09/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Փաստ» օրաթերթը գրում է․ Անցած տարվա աշնանը տեղի ունեցած պատերազմի արդյունքներով պայմանավորված՝ Հայաստանը շատ լուրջ արտաքին սպառնալիքների առաջ է կանգնել։ Այնպես որ, նույնիսկ շարքային քաղաքացու համար ակնհայտ է, որ այդ սպառնալիքների չեզոքացմանն ուղղված քայլերը Հայաստանի կողմից մեծ ջանքեր են պահանջելու։ Եվ թվում էր, թե այս մի քանի ամիս ժամանակահատվածը պետք է բավարար լիներ, որպեսզի մեր երկիրը կարողանար քիչ թե շատ պատրաստվել այդ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ, բայց արի ու տես, որ պատերազմից հետո ընկած ժամանակահատվածը ի վիճակի չենք եղել արդյունավետ օգտագործել։ Փաշինյանի կառավարությունը իր ողջ էներգիան կենտրոնացրել է միայն իշխանությունը պահելու խնդրի վրա, ուր մնաց, որ ի վիճակի լինի արձագանքել արտաքին սպառնալիքներին։

Բայց այդ սպառնալիքներն այնքան խորն են, որ անմիջականորեն շոշափում են Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հարցեր։ Այսպես, օրինակ՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը քիչ չէ, որ հայտարարում է, թե Զանգեզուրն իրենց պատմական տարածքն է, մի բան էլ Մեղրիով նախատեսվող ճանապարհը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ, միջանցք է համարում։ Ու սա դեռ ամբողջը չէ, Ալիևն իր անունից հրավիրում է այլ երկրներին ևս մասնակցություն ունենալ այդ նախագծի իրականացման գործում։ Այդպես նա Տնտեսական համագործակցության կազմակերպության առցանց գագաթաժողովի անդամ երկրներին, որոնց մեջ են մտնում Հայաստանի նկատմամբ թշնամական տրամադրված Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը, առաջարկեց օգտագործել «զանգեզուրյան միջանցքը»։

Սա բացահայտ կերպով ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնահարում է, քանի որ առանց Հայաստանի համաձայնության որևէ երկիր իրավունք չունի մասնակցություն ունենալ ՀՀ տարածքում իրականացվող նախագծերի կյանքի կոչմանը, թեկուզ դրանք լինեն ճանապարհների տեսքով։ Բացի դրանից, Ադրբեջանը փորձում է տարբեր երկրների ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ խորհրդակցություններ անցկացնել Արցախից գրաված տարածքներում այդ երկրներից ներդրումներ ապահովելու ուղղությամբ՝ այնպիսի շղարշի ներքո, թե վերականգնում է այդ տարածքները։ Դրանով պաշտոնական Բաքուն փորձում է ևս մեկ միջազգային ճնշման գործիք կիրառել հայկական կողմի նկատմամբ։ Իսկ Հայաստանը ոչ միայն չի կարողանում ադրբեջանական ակտիվությանը հակակշռող քայլեր ձեռնարկել, այլև ԱԳՆ-ի միջոցով վախվորած պատասխան է ուղարկում Ալիևի հոխորտանքներին, որն ավելի շատ կիսապատասխանի է նման։

Իսկ երկրի ղեկավարությունն ընդհանրապես լուռ է այն պարագայում, երբ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը, բայց պահանջում է, որ Հայաստանը դրանք լիարժեքորեն կատարի։ Եթե Ադրբեջանը չի կատարում հայտարարությամբ նախատեսված՝ գերիների վերադարձի մասին կետը, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը կատարի Ադրբեջանը Նախիջանին կապող տրանսպորտային ուղու ապահովման հարցը։ Բացի դրանից, հարց է, թե ինչո՞ւ Հայաստանը գերակտիվ աշխատանք չի տանում Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ բանեցնելու և միևնույն ժամանակ Հայաստանի տնտեսության վերականգնման ուղղությամբ ներդրումներ ապահովելու հարցում, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի չափազանց հզորացումը չի բխում տարածաշրջանային և արտատարածաշրջանային շատ դերակատարների շահերից։ Հայաստանին այս հարցում մեծ օժանդակություն կարող է ցույց տալ հայկական սփյուռքը։ Սակայն ինչո՞ւ գործի չի դրվում սփյուռքի ունեցած պոտենցիալը։

Թերևս պատերազմում պարտությունից հետո սփյուռքում խորը հիասթափություն կա, բայց տարբեր երկրներում մեր համայնքներին պետք է արթնացնել ու ցույց տալ, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամեն ինչ չի ավարտվում, դրանով հնարավոր չէ կայուն խաղաղություն ապահովել, անհրաժեշտ է պայքարը շարունակել նոր թափով։ Միջազգային հարթակում անգործության պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀ իշխանությունները սպառել են իրենց, այլևս հանրային և միջազգային վստահություն չկա նրանց նկատմամբ։ Ուստի իշխանությունների հեռանալուց հետո պետք է ժամ առաջ գործի անցնել, որովհետև հսկայական աշխատանք կա կատարելու։ Բայց դրա համար ժամ առաջ պետք է հասնել հեռացմանը…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Իրավական պետության հիմք հանդիսացող գրեթե բոլոր սկզբունքները կոպտորեն խախտվել են»․ «Փաստ»

Հաջորդ գրառումը

Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
Հրապարակախոսություն

Շատ արագ կհայտնվենք ոչ թե ԵՄ-ում, այլ «արևմտյան ադրբեջանում». Արման Աբովյան

10/05/2026

Ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ Պուտինը պահանջել է, որ Հայաստանը արագ որոշի՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Եվ հիմա պետք...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական