Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իշխանությունը ճնշում է բանեցնում եզդիական համայնքի ղեկավարների նկատմամբ․ հայտարարություն

01/07/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն հայտարարություն է տարածել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո եզդիական համայնքների ղեկավարների նկատմամբ ճնշումների վերաբերյալ։

«2018 թվականին ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ եզդիական համայնքի վստահությունը չարաշահելով՝ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ իր ղեկավարման ընթացքում ազգային փոքարմասնությունները հնարավորություն են ունենալու քաղաքական գործընթացներին մասնակցել նաև որպես ընդդիմություն (հանուն արդարության՝ նկատենք, որ մինչ 2018 թվականն էլ եզդիները կամ այլ ազգային փոքրամասնություններ հանգիստ աջակցել են ընդդիմադիր քաղաքական ուժերի)։ Ինչպես իր բոլոր խոստումների դեպքում, այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանը դրժեց իր խոսքը։

Այս ընտրություններում եզդիաբնակ երկու տասնյակի հասնող գյուղերից ընդամենը 3-ում Փաշինյանը պարտվել էր: Այդ գյուղերն են՝ Դդմասար (Ղաբախթափա), Արևուտ (Բառոժ) և Սորիկ: Դդմասար համայնքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն, իսկ «Հայաստան» դաշինքը 24 ձայն: Արևուտ համայնքում  ՔՊ-ն ստացել է 16 ձայն, 16 ձայն «Հայաստան» դաշինքը և 5 ձայն «Պատիվ ունեմ» դաշինքը: Սորիկ համայանքում ՔՊ-ն ստացել է 12 ձայն,  «Հայաստան» դաշինքը 9 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը 4 ձայն, ԲՀԿ-ն 3 ձայն: Ինչպես տեսնում եք նշված բոլոր համայնքներում ՔՊ-ն (Նիկոլ Փաշինյանը) պարտվել է ընդդիմադիր ուժերին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության տեղեկություններով, հունիսի 21-ից սկսած, իշխանությունները ճնշումներ են բանեցնում նշված համայնքի ղեկավարների նկատմամբ։ Համայնքի ղեկավարների մի մասն արդեն մարզային իշխանությունների պահանջով հրաժարականի դիմում է ներկայացրել։ Դդմասար համայնքի ղեկավարը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հաստատել է, որ հրաժարական  է տվել մարզային իշխանության պահանջով։

Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հնչեցրած միքտը գալիս է ապացուցելու, որ համայնքների ղեկավարների նկատմամբ իրականացվող ճնշումները համակարգվում են կառավարությունից․ «Մենք կադրային ջարդ ենք խոստացել և այն լինելու է։ Ընդհանրապես պետական համակարգը պետք է կուռ լինի և միանշանակ ծառայի հաղթած ուժին»,-ասել է Արմեն Գրիգորյանը (ԱԽՔ նկատի է ունեցել նաև ՏԻՄ ղեկավարներին, ովքեր իրենց ուժի օգտին չեն աշխատել)։

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Հայաստանի գործող իշխանությունների գործողությունները։ Իշխանություններն այս կերպ զրկում են համյանքներին ինքնակառավարվելու իրավունքից և զրկում են նաև համայնքի բնակիչներին ունենալ ղեկավարներ, որոնց հենց իրենք են ընտրել։ Այս ճնշումների արդյունքում խախտվում է եզդի համայնքի իրավունքները։ Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է։

Մենք նաև դատապարտում ենք Հայաստանում գործող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը, այդ թվում՝ եզդի համայնքի անունից հանդես եկող իրավապաշտպան կազմակերպությունների անգործությունը։ Այս կազմակերպություններն, ըստ էության, աջակցում են գործող իշխանություններին իրենց անգործությամբ։ Մեզ համար անհասկանալի է նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների լռությունը։ Ի վերջո, այս համայնքները թիրախավորվել են հենց իրենց ընտրելու արդյունքում։ 

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ իշխող ուժի կազմում ԱԺ անցած, ազգությամբ եզդի ներկայացող Ռուստամ Բաքոյանը չի ներկայացնում եզդի ժողովրդի շահերը և ըստ էության աջակցում է եզդիական համայնքների նկատմամբ իրականացվող այս ահաբեկչությանը։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել աննախադեպ այս ահաբեկումները եզդի համայնքի դեմ և միևնույն ժամանակ հրավիրում ենք ժողովրդավարության դրոշի ներքո հանդես եկող պետությունների դեսպանատների և միջազգային կառույցների ուշադրությունը կատարվողի նկատմամբ»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ կլինի, եթե Արցախում նախագահի թեկնածություն առաջադրի ադրբեջանական կողմից որևէ մեկը. Հարությունյանի հրաժարականի պահանջը՝ կործանարար.«Ժողովուրդ»

Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովում են խոտ հավաքող բնակիչների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Նորություններ

Ամառն ուշանում է. ջերմաստիճանը կնվազի

30/05/2026
Հաջորդ գրառումը

Ռուս խաղաղապահներն Ասկերանում ապահովում են խոտ հավաքող բնակիչների անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական