Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին․ «Ժողովուրդ»

12/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ քաղաքական ուժերը վաղը հանդիպելու են ՀՀ նախագահին` հստակեցնելու, թե երբ է ցրվելու գործող խորհրդարանը, եւ երբ են լինելու ԱԺ արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ջանում են օր առաջ անցկացնել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որոնք կտրուկ մերժելի են ԶԼՄ ներկայացուցիչների կողմից:

Իհարկե, խոստացել էին պատգամավորները լրատվության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել հարցը, քանի որ նրանք են անմիջական առնչվելու նախատեսվող փոփոխություններին, այնուամենայնիվ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքը չի քննարկվի։ Հերթական անգամ ականատես ենք լինում, որ նրանց խոստումներն իրականություն չեն դառնում:

Բանն այն է, որ մարտի 17-ին տեղի կունենա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որում ընդգրկված է հենց այդ նախագծերի փաթեթը: Նախագծի հեղինակ-պատգամավորների հետ քննարկման ժամանակ օրենքի վերաբերյալ իր առարկությունն էր ներկայացրել նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ առաջարկելով «անանուն աղբյուր» եզրույթը փոխարինել «չնույնականացված աղբյուր»-ով:

Սակայն ուսումնասիրելով նախագիծը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այդ եզրույթը դեռ մնացել է: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից պարզել՝ ինչու չեն կատարում իրենց խոստումը. դեռ քննարկում չի եղել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, երբ անգամ խոստացվել էր այս թեմայով հանրային լսումներ իրականացնել: Պատգամավորը նշեց. «Նախագիծը լրամշակման փուլում է, եւ հանձնաժողովի նիստին կներկայացվի լրամշակված տարբերակը»:

Այսպիսով, այս օրենքը ընդունվելու դեպքում կդառնա իսկական մահակ լրատվամիջոցների գլխին: Օրինագիծը, սակայն, չի լուծում այն խնդիրը, որը իրենց առջեւ դրել են հեղինակները. նրանք պայքարում են «Տելեգրամ» ալիքների դեմ, որոնք վարչապետի ընտանիքին առնչվող անցանկալի լուրեր են հրապարակում, սակայն այս օրենքը որեւէ կերպ չի կաշկանդի նույն ալիքներին նույնաբովանդակ լուրեր տարածել: ԶԼՄ-ները կտուժեն, եթե օգտվեն այդ աղբյուրներից:

Ստացվում է` «Իմ քայլը» լծված է ապատեղեկություն տարածողներին խթանելու գործին. գիտակցված, թե ոչ, դժվար է ասել: Արթուր Հովհաննիսյանը, սակայն, դժվարացավ ասել՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ մինչ այդ քննարում կլինի, թե ոչ: Եվ այսպես է վարվում մի իշխանություն, որը խոստացել էր չվնասել մամուլի ազատությունը, սակայն պատմության մեջ առաջին անգամ հենց ԶԼՄ-ներին վերաբերող նախագիծ է բերում՝ առանց նույնիսկ նրանց հետ քննարկելու: Ահա թե ինչպես են աշխատում իշխանությունները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ճապոնիայում ծաղկել է առաջին սակուրան

Հաջորդ գրառումը

Արցախի մի շարք բնակավայրերում այսօր զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի մի շարք բնակավայրերում այսօր զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Հրապարակախոսություն

Հայաստանի թակարդը՝ «հանուն» մի բանի. Հակոբ Բադալյան

10/05/2026

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ: Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ,...

ԿարդալDetails
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026

Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Գաղտնիք չէ, որ Թուրքիան վերջին 200 տարվա ընթացքում միշտ սպասել է...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական