Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ի՞նչ խաղարկեցին 2025 թ. հունվարի առաջին կեսին

15/01/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամփոփիչ մտքեր

Մինչ 2024 թ. վերջին Նիկոլ Փաշինյանը խոտան դասագրքեր էր գովազդում, իսկ Իլհամ Ալիևը Ռուսաստանի վրայով անցնում ու Կրեմլին ստորացնում էր ուզածի պես, 2025 թ.–ի սկզբին Մոսկվայի դեմ կուտակված ալիևյան ցասումն ուղղվում է Երևանի կողմը` Հայաստանը «ֆաշիստական պետություն» համարելու մեղադրանքներով ու երկու նախապայմանների առաջադրումով. Սահմանադրության փոփոխություն ու հրաժարում Մինսկի խմբի ձևաչափից: Պաշտոնական Երևանի արձագանքը չուշացավ. Նիկոլ Փաշինյանն ու իր փքուն մամլո խոսնակը հայտարարեցին, որ Երևանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հնարավորությունը և այն համարեց կառուցողական առաջարկ:

Իսկ ՀՀ քաղաքացիներին զբաղեցնելու համար, նույն օրը ընդունվում է ԵՄ անդամակցության ինչ որ փաստաթուղթ, որի մասին տեղյակ չէին անգամ եվրոպացիները: Նույն օրերին Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Եվրոպա` Ադրբեջանի դեմ ինչ որ դատավարություն շարունակելու համար: Եղիշե Կիրակոսյանը տեղյա՞կ է արդյոք, որ ինքը մտել է ցեղասպանության մեջ մեղսակից լինելու կրկնակի խաղի մեջ` որպես կատարածու:

Ժանրի կանոնների համաձայն, Մոսկվայից հնչեցին սպառնալից հայտարարություններ, առ այն, թե ինչ պատժիչ քայլեր կկիրառվեն Հայաստանի դեմ` եվրոպացիների գիրկն ընկնելու համար:

Երեկ էլ, երևի չնկատեցիք, Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրեց մի ՀԿ-ական փաստաթուղթ, որտեղ որևէ հղում չկար Մինսկի խմբի ձևաչափին և ԱՄՆ պարտավորություններին. ընդամենը աջակցություն Հայաստանին` Ադրբեջանի կողմից և հայկական իշխանությունների մասնակցությամբ իրականացված ցեղասպանության արդյունքների օրինականացնելու և դրանց հետ հաշտվելու համար:

Արարատ Միրզոյանը, ով 2015 թվականի ապրիլին ռուսական դրոշ էր այրում Երևանում ռուսական դեսպանատան առաջ, այսօր մեկնել է Մոսկվա` Մինսկի խմբի հոգեհանգստին մասնակցելու համար:

Երկնքից երեք կարմիր խնձոր ընկան. մեկը` ռուսամետների գլխին, մյուսը` արևմտամետների գլխին, իսկ երրորդն էլ կերավ Աննա Հակոբյանը` Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանների հետ միասին:

Հայկ Դեմոյան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ովքեր և ինչպես 2025 թվականին պետք է ներկայացնեն եկամուտների տարեկան հայտարարագիր. ՊԵԿ

Հաջորդ գրառումը

Մինչեւ 2060 թվականը ԱՄՆ-ում տարեկան կախտորոշվի դեմենցիայի 1 միլիոն դեպք

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին. Սուրեն Սուրենյանց

19/04/2026
Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
Հաջորդ գրառումը

Մինչեւ 2060 թվականը ԱՄՆ-ում տարեկան կախտորոշվի դեմենցիայի 1 միլիոն դեպք

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական