Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայի եւ Իրանի միջեւ դիվանագիտական ճգնաժամի հնարավոր ելքերը. Arab News

23/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բանաստեղծությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարդացել է Բաքվում ռազմական շքերթի ժամանակ, Անկարայի եւ Թեհրանի միջեւ դիվանագիտական ճգնաժամի պատճառ է դարձել: Իրանի ղեկավարության համար հարցը չի ավարտվել Թուրքիայի դեսպանի հետկանչով, Թեհրանը բանաստեղծությունը գնահատել է որպես ուղղակի ոտնձգություն Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ, գրում է Arab News-ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ բանաստեղծությունը սեպարատիզմ է հրահրում Իրանի ադրբեջանական փոքրամասնության շրջանում: Բանաստեղծության մեջ հիշատակվում է ադրբեջանաիրանական սահմանին Արաքս գետը եւ ագոնիան, որը վերապրել են ադրբեջանցիները 1813 թվականին կքնված ռուս-իրանական Գյուլիստանի խաղաղ պայմանագրի ստորագրումից հետո, որով Արաքս գետից դեպի հյուսիս ադրբեջանական տարածքները փոխանցվել են Ռուսական կայսրությանը, իսկ դեպի հարավ՝ Իրանին: Իրանի տեսանկյունից բանաստեղծությունը փորձ է՝ չեղարկել պայմանագիրն ու ադրբեջանցիներին թույլ տալ վերադառնալ մինչեւ Գյուլիստանի պայմանագիրը կարգավիճակին:

Բանաստեղծությունը մեջբերվել է մի շրջանում, երբ Թուրքիայի եւ Իրանի միջեւ մրցակցություն կա մի քանի հարթակներում, առաջին հերթին՝ Սիրիայում եւ Իրաքում, ընդ որում, երկու երկրները ձգտում են ազդեցության լծակներ ստեղծել եւ ազդեցության նոր գոտիներ ձեռքբերել «մրցակցության մոխրագույն գոտիներում»:

Էրդողանը նման քայլի է դիմել դելիկատ պահի, երբ Թուրքիան գիտակցել է, որ փոփոխությունները, որոնք տեղի են ունենում իրաքյան հարթակում, չեն բխում Իրանի շահերից, հատկապես հաշվի առնելով Իրաքի վարչապետ Մուստաֆա Ալ-Քադիմիի՝ Իրաքն իրական պետականության վերածելու փորձը, որում պետությունն իրականացնում է իրական իշխանություն իր տարածքների նկատմամբ: Դրան հավելյալ՝ արագ զարգացող իրադարձությունները Իրաքյան Քրդստանում, ուժեղ ռուս-իսրայելական ճնշումը Սիրիայում եւ փոփոխությունները, որոնք վնաս են հասցնում Թեհրանի շահերին Հարավային Կովկասում որպես տերություն Ադրբեջանի կարգավիճակի բարձրացումից հետո:

Ադրբեջանը հաջողությունների է հասնում, ընդ որում, Էրդողանը օգտվում է նոր իրավիճակից, որպեսզի վերահսկողություն սահմանի իրանական սահմաններին նոր «մրցակցության մոխրագույն գոտում»:

Կարեւոր է նաեւ այն, որ թուրքական ղեկավարությունը գիտակցում է նոր քաղաքականության մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Վաշինգտոնում կատարված փոփոխությունները: Մի քանի դիտորդներ ենթադրել են, որ Էրդողանի այդ քայլը նպատակ ունի հասնել Ջո Բայդենի հավանությանը՝ ենթադրելով, թե Թուրքիան պատրաստ է դադարեցնել իր աջակցությունն Իրանին՝ չնայած երկու երկրների միջեւ ներկայիս սերտ կապերին, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ն ռուսական Ս-400-երի գնման պատճառով պատժամիջոցներ է սահմանում Թուրքիայի դեմ: Իրանի հետ հարաբերությունների դադարեցումը կհամապատասխանի Էրդողանի օրոք Թուրքիայի արտաքին քաղաքականությանը:

Էրդողանն իր ելույթում կրկին նշել է, որ Ադրբեջանի եւ նրա տարածքների փրկումը «օկուպացիայից» չի նշանակում, որ Բաքվի պայքարն ավարտվել է, եւ նա, հավանաբար, կշարունակի պայքարել ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական հարթակներում:

Վերլուծաբան-կոնֆլիկտաբանները Թուրքիայի եւ Իրանի միջեւ հակամարտության եւ համագործակցության տարբեր մեկնաբանություններ են առաջարկում: Չնայած ընթացիկ համագործակցությանը՝ հակամարտությունն անխուսափելի է՝ հաշվի առնելով երկու պետությունների քաղաքականության բեւեռացումը:

Այնուամենայնիվ, վերլուծաբանները երկու պետությունների միջեւ հարաբերություններում վայրէջքներն ու վերելքները կապում են գլոբալ համակարգի բնույթի եւ մրցակից տերությունների հետ հարաբերությունների հետ:

Երբ այդ համակարգը կիրառում է միեւնույն սկզբունքներն ամեն ինչի նկատմամբ, տարածաշրջանային տերությունները, որոնք մրցակցում են ազդեցության ոլորտի եւ տարածաշրջանային առաջնորդության համար, մեծ հավանականությամբ ժամանակավորապես դադարեցնում են մարտական գործողությունները, եւ նման իրավիճակում, հավանաբար, տարածաշրջանային տերությունները կոլեկտիվ շահ են տեսնում ցանկացած ճգնաժամի անտեսման մեջ, որպեսզի էլ ավելի արդյունավետորեն հակազդեն գլոբալ համակարգի հավաքական ճնշմանը: Հարկ է նշել , որ դա չի նշանակում փոխադարձ մարտական գործողությունների կամ ճգնաժամների բացակայություն:

Հակամարտության «հետաձգումն» ավելի տարածված է, երբ գլոբալ համակարգը միաբեւեռ է, ինչպիսին ներկայիս համակարգն է, որը գլխավորում է ԱՄՆ-ն, եւ «մոխրագույն գոտիներում» մրցակցության քաղաքականությունը հանդես է գալիս որպես փոխարինող:

Բացի այդ, կարեւոր է նշել, որ չնայած մրցակցությանը՝ Թուրքիան աջակցել է Իրանին Թրամփի նախագահության ժամանակ եւ մերժել ԱՄՆ պատժամիջոցները, ինչի արդյունքում Անկարան բախվել է նմանատիպ պատժամիջոցների:

Սակայն Բայդենի ընտրման ֆոնին Անկարայում մտավախություններ են առաջացել, որ Իրանը կհաղթի՝ փոխելով իր քաղաքական կուրսը: Դա կարող է թույլ տալ Իրանին շարունակել իր ծավալապաշտական արկածախնդրությունները: Այդ դեպքում Անկարայի եւ Թեհրանի միջեւ լարվածությունը, անկասկած, կվերսկսվի:

Չնայած թուրքական ԶԼՄ-ներում Իրանի վրա հարձակումներին՝ Ստամբուլում 11 մարդուց բաղկացած իրանական բջջի հայտնաբերումից հետո, որը, ինչպես ենթադրվում է, կապված է եղել ԻՀՊԿ-ի հետ, այդ ճգնաժամը, քիչ հավանական է, որ կսրվի նաեւ հետագայում:

Դա կապված է նրա հետ, որ Իրանն ապավինում է Թուրքիայի աջակցությանը՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու համար, ինչպես նաեւ տնտեսական ճգնաժամի եւ ծավալապաշտական ծրագրերի հետ, որոնք հանգեցրել են նրան, որ Թեհրանը ֆինանսական եւ մարդկային ահռելի կորուստներ է կրել, սակայն դեռեւս ինչ-որ շահի ակնկալիք ունի:

Այդ իրողություններն Իրանին ստիպել են խուսափել տարածաշրջանային տերությունների, այդ թվում Թուրքիայի հետ ցանկացած նոր հակամարտությունից: Չնայած նրան, որ Սիրիայում իրանցի զինյալները ենթարկվել են տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ավիահարվածների Իսրայելի կողմից, Թեհրանը չի կարողացել վրեժ լուծել: Բացի այդ, Թեհրանի ծրագրերին խոչընդոտել են այս տարի Ղասեմ Սուլեյմանիի եւ միջուկային գիտնական Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունները:

Քանի որ Իրանն ու Թուրքիան ակնկալում են Բայդենի քաղաքականության հայտարարմանը, լարվածության նվազեցումն իրենից ներկայացնում է ավելի պրագմատիկ քաղաքականություն Իրանի կողմից, ինչը դրսեւորվում է ճգնաժամի զսպմամբ, եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարությամբ այն մասին, որ Էրդողանը մտադիր չէ վիրավորել Իրանի տարածքային ամբողջականությունը՝ կարդալով այդ բանաստեղծությունը:  

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ռուսաստանում կորոնավիրուսի «բրիտանական» տեսակ չի հայտնաբերվել

Հաջորդ գրառումը

Պուտինն ու Մակրոնը հաստատել են Ղարաբաղում կարգավորումը համակարգելու պատրաստակամությունը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալվել են Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը և մի շարք այլ աշխատակիցներ

18/04/2026
Նորություններ

Ձերբակալել են Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանին. ArmLur.am

18/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինն ու Մակրոնը հաստատել են Ղարաբաղում կարգավորումը համակարգելու պատրաստակամությունը

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական