Թեհրանի իսլամական քաղխորհրդի անդամ Մոհամադ Ջավադ Հաղշենասը հայտնել է, որ Քաղաքային խորհրդի անվանակոչման հանձնաժողովը Թեհրանի Միրզայ Շիրազ և Սանա փողոցները կապող 19-րդ փողոցը անվանակոչել է ի պատիվ հայ նահատակ Անդրանիկ Մկրտչյանի: Այս մասին հայտնում է իրանական ParsToday պետական գործակալության հայկական բաժինը:
Հիշենք, որ Իրանի հայերը ակտիվ մասնակցություն են ունեցել հեղափոխության ութամյա սրբազան պաշտպանությանը՝ 1980-88 թվականների իրանա-իրաքյան պատերազմին։ Այս երկար պատերազմում զոհված հայերի թիվը 80 է: