Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 17-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում միանգամից 3 ընկերությունների ազատեց մաքսատուրքից:
Նրանցից առաջինը «ԵՎՐՈՊԼԱՍՏ 999» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կախովի առաստաղների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․4 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 69 նոր աշխատատեղ՝ մինչև 170 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է3․3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 189 մլն դրամ:
Երկրորդ ընկերությունը «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲՏ-ն է, որը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել ալյումինե կափարիչների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 2․8 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 6 նոր աշխատատեղ՝ 350 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2․8 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 282 մլն դրամ:
Երրորդ ընկերությունը «ՀՐԱՇՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն է, որը ներմուծվող սարքավորումները և հումքը նախատեսում է օգտագործել տարբեր տեսակի կահույքի ինչպես նաև ներքնակների արտադրության համար։
Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Արարատի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։
Արդեն իսկ իրականացվել է 200 մլն դրամի ներդրում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 800 մլն դրամի կապիտալ ներդրում։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 80 նոր աշխատատեղ՝ մինչև 400 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է790․5մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 54․6 մլն դրամ։