Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ջերմուկում ձյուն է գալիս

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։ Շիրակի մարզր Մարալիկ քաղաքում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։