Անհանզանդության ակցիա ենք իրականացնում Շիրակի մարզում․ փակել ենք Գյումրի-Երևան մայրուղին և միացել ենք «Դիմադրություն» շարժման շրջանակում մյուս մարզերում և Երևան քաղաքում պայքարող մեր ընկերներին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը ակցիայի վայրից։
«Մենք իրենց հետ ենք՝ Շիրակ աշխարհը իրենց հետ է։ Շարունակելու ենք մեր անհանզանդության ակցիաները մինչև հասնենք մեր նպատակին և հեռացնենք այս դավաճանական իշխանությանը։ Հայաստանում չի լինելու թուրքական իշխանություն։ Հայաստանում լինելու է ազգային շահերը սպասարկող իշխանություն»,-ասաց Մհեր Մելքոնյանը։
Ավելի վաղ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ բոլոր մարզերում փողոցներ են փակվում և թվարկել էր մարզային բնակավայրերը։









