Կիրակի, Մայիսի 10, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Բարդակ»՝ Կադաստրի կոմիտեում. հինը «մերժել են», իսկ նորը չկա

05/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Կադաստրի կոմիտեում բառի բուն իմաստով քաոս է: Այս օրերին համատարած կերպով կասեցվում են գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթները: Ավելի պարզ լեզվով ասած՝ բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուն են կառուցել ձեռք բերված հողատարածքների վրա, անցել են օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, կատարել վճարումները և ուզում են ստանալ սեփականության իրավունքի  վկայականներ, Կադաստրի պետական կոմիտեում գործընթացը կասեցնում են:

Պատճառաբանությունը, ուշադրություն, հետևյալն է. ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է, սակայն դեռևս ուժի մեջ չի մտել «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, որի ուժի մեջ մտնելուց հետո նոր միայն քաղաքացիները կարող են դիմել իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

Մեր հարցին՝ մինչ նոր օրենքը Նախագահի կողմից ստորագրելը, տրամաբանական չէ՞, որ պետք է գործի գործող օրենքը, և քաղաքացիներին պետք է ոչ թե մերժել, այլ սպասարկել: Չլինելով իրավաբան, այդուհանդերձ, կարող ենք փաստել, որ, սովորաբար, հին օրենքը ուժը կորցրած է ճանաչվում նոր օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում: Այս տարրական հարցադրմամբ զանգահարեցինք թեժ գիծ և խոսեցինք Կադաստրի կոմիտեի մի շարք «մասնագետների» հետ: Իրենց վրայից «քերելով» հարցի պատասխանելու պարտավորությունը՝ վերջիններս բազմաթիվ անգամներ հարցը վերահասցեագրեցին այլ «մասնագետների»: Բան հասավ նրան, որ հաջորդները սկսեցին վերստին վերահասցեագրել նախորդներին՝ վերջիններիս անվանելով ստախոս: Իրականում՝ «նախորդների» և «հաջորդների» նախաձեռնած այս կարուսելի ընթացքում «մասնագետները» ոչ թե հարցին էին պատասխանում, այլ անտեղյակության հարցում մրցում էին իրար հետ:

Ի վերջո՝ վերոհիշյալ կարուսելի վերջնակետում գործին խառնվեց մի բավականին «փորձառու» «մասնագետ» և շռնդալից կերպով սկսեց պաշտպանել բանից անտեղյակ նախորդ «մասնագետներին»՝ «Դա իրենց ոլորտը չէ, որ էդ աղջիկը Ձեզ պատասխանի»: Բնականաբար՝ մենք էինք «մեղավոր», որ թեժ գծի վրա նստած են, հավանաբար, Կադաստրի ղեկավարի հորեղբոր թոռնուհիները կամ կնոջ քեռու հարսները, ուստի և տեղյակ չէին ոլորտից: Մի խոսքով՝ վերջին ճարտասանը հանճարեղ կերպով տվեց մեզ և բազմաթիվ քաղաքացիներին հուզող հարցի «պատասխանը». կտրելով գորդյան հանգույցը՝ նա առաջարկեց հարցը ներկայացնել… գրավոր տեսքով:

Փաստորեն, Կադաստրի կոմիտեն այս օրերին «մերժում է» գործող («հին») օրենքը և սպասում Նախագահի կողմից նոր օրենքի ստորագրմանը: Եվ, քանի դեռ Նախագահը ժամանակ չի գտել՝ ստորագրելու նոր օրենքը, ստացվում է, որ Կադաստրի կոմիտեում նշված խնդրի մասով օրենք չի գործում, այն է՝ օրենքի վակուում է:

Մեզ մնում է՝ «Շունն ու կատուն» հայտնի ստեղծագործության օրինակով՝ ամեն օր կամ այցելենք, կամ զանգահարենք Կադաստրի կոմիտեի թեժ գծին պատասխանող՝ «Կոմիտեի նախագահի կնոջ քեռու հարսներին» և հարցնենք՝ «մեր Նախագահը ստորագրե՞ց օրենքը»:

Այդուհանդերձ՝ հռետորական հարց. մինչ նոր օրենքի ուժի մեջ մտնելը ո՞ր օրենքով է առաջնորդվում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը և, ընդհանրապես, օրենքով առաջնորդվու՞մ է, թե՞ ոչ:

Վահե Սարգսյան

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարի շրջանակում առաջարկություններ են ներկայացվել Շրջակա միջավայրի նախարարությանը․ Գլխավոր դատախազություն

Հաջորդ գրառումը

Դատարան է ներկայացվել Դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը վիճարկելու մասին բողոք. Արա Զոհրաբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանը ներկայացրեց իր առաջին AI -ը՝ «Zeyro»-ն

10/05/2026
Նորություններ

Վեդիի գործով երեխաների հորեղբայրը՝ Թովմասը, ազատ արձակվեց. Ռուբեն Մելիքյան

10/05/2026
Նորություններ

Գյումրին օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ Դերենիկ Մալխասյան

10/05/2026
Նորություններ

Լեռնային Ղարաբաղի հարցը ծուղակ է անկախ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան

09/05/2026
Հաջորդ գրառումը

Դատարան է ներկայացվել Դատախազության և ՀՔԾ-ի անգործությունը վիճարկելու մասին բողոք. Արա Զոհրաբյան

Ամենաշատ ընթերցվածը

08 Մայիսի, 2026

«Ղրիմի հայերը» ցուցահանդեսը Բելոգորսկում

08/05/2026

Ապրիլի 22-ին Բելոգորսկի շրջանի պատմաերկրագիտական թանգարանում տեղի ունեցավ «Ղրիմի հայերը» խորագրով ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանության...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրամիությանը, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի» գործընթացը». Պուտին

09/05/2026

«ՀՀ իշխանությունները կարող են հանրաքվե անցկացնել Եվրամիությանը միանալու վերաբերյալ, և եթե ժողովուրդը աջակցի դրան, Ռուսաստանը կարող է սկսել «քաղաքակիրթ ապահարզանի»...

ԿարդալDetails
Նորություններ

Փաշինյանն Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած․ Արթուր Խաչատրյան

09/05/2026

44-օրյա պատերազմի ծագումը Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

34 տարի առաջ ազատագրվեց հինավուրց հայկական Շուշին. Ստեփան Հասան-Ջալալյան

09/05/2026

34 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1992թ. մայիսի 8-ին, գիշերը, ժամը 2:30-ին, Արցախի ինքնապաշտպանական ուժերը և կամավորական ջոկատները սկսեցին հայոց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական