Ռուսական խաղաղապահ զորախմբի (ՌԽԶ) ռազմական բժիշկները Լեռնային Ղարաբաղում` Լաչինի միջանցքում եւ կողմերի շփման գծի երկայնքով տեղակայված դիտակետերում, սկսել են խաղաղապահների պատվաստումները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Օրվա ընթացքում ՌԽԶ բժիշկների արտագնա բրիգադները Լեռնային Ղարաբաղի Մարտունիի եւ Մարտակերտի շրջանների երեք դիտակետերում պատվաստել են մոտ 100 զինծառայողի:
Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի շուրջ 2 հազար դեղաչափ, որպեսզի ընդգրկեն խաղաղապահների ամբողջ անձնակազմին: Պատվաստանյութը բերվել է հատուկ ջերմակոնտեյներներով, որոնք ապահովել են փոխադրելիս պատվաստանյութերի անխաթարությունը:
Պատվաստումը կատարվում է 2 փուլով: Հունվարի 14-31-ը ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-ից 28-ը՝ երկրորդը: