Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արցախի հայաթափման պայմաններում Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ. ՔԻՀԿ

05/03/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Բաքվի ռազմական դատարանում շարունակվում են Արցախի Հանրապետության գերեվարված նախկին ղեկավարների դեմ քրեական գործերը։ Նրանցից Ռուբեն Վարդանյանի առողջության ծանր վիճակի և խոշտանգումների մասին հայտնել է իր փաստաբանը, որին մինչ օրս թույլ չեն տվել այցելել պաշտպանյալին։ Մյուս գերիների վերաբերյալ ավելի քիչ տեղեկությունների պատճառով հնարավոր չէ անգամ մոտավոր գնահատել հոգեբանական և ֆիզիկական տառապանքների աստիճանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը:

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ուշադրություն է հրավիրում Արցախի նախկին ղեկավարության դեմ քաղաքական հետապնդումների համատեքստի վրա։ Ազգությամբ հայերի նկատմամբ ատելությունը Ադրբեջանում համակարգային է և տարածված է դպրոցական դասագրքերից մինչև պետական պաշտոնյաների և երկրի նախագահի քաղաքականությունը։ Հայերը Ադրբեջանում առավել հաճախ ատելության խոսքի թիրախում հայտնվող խմբերից են և այս իրավիճակի բարելավմանը որևէ քայլ կամ զարգացում չի արձանագրվել։

Ըստ Freedom House-ի՝ քաղաքական և քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության առումով Ադրբեջանը զբաղեցնում է ամենացածր հորիզոնականներից մեկն աշխարհում։ Դատավարական իրավունքների կոպիտ խախտումները բազմաթիվ են քննության բոլոր փուլերում անգամ սեփական քաղաքացիների նկատմամբ, իսկ քրեական դատավարությունը չարաշահվում է քաղաքական նպատակներով։ Եվրոպական դատարանի որոշումները չկատարելու առումով Ադրբեջանը առաջատարն է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից։

Օրերս հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են դադարեցնել երկրում Կարմիր խաչի միջազգային կոմիտիեի գործունեությունը, ինչն արդեն հաստատվել է կոմիտեի ներկայացուցչի կողմից։

Ինքնորոշման իրավունքի մասին բարձրաձայնողները ենթարկվում են առավել անմարդկային վերաբերմունքի։ Նման վերաբերմունքի դեպքերից էր  Թալիշական ազգային շարժման առաջնորդներից Ֆահրադդին Աբասզոդայի (Աբասով) ազատազրկումը և մահը բանտում՝ Ադրբեջանի ռազմական հաղթանակի օրը։ Երկրի ղեկավարությունն այն անվանել էր «ինքնասպանություն», թեև Աբասզոդան մահվանից կարճ ժամանակ առաջ հայտարարել էր, որ իր կյանքը վտանգված է և կարող է ավարտվել ցանկացած պահի։

Նման պայմաններում խելամիտ մարդը չի կարող ակնկալել, որ Արցախի նախկին ղեկավարները և մյուս հայ գերիները Ադրբեջանում կարող են օգտվել առհասարակ որևէ, առավել ևս՝ արդար դատաքննության իրավունքից։

Հետևաբար՝ անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանը պետք է լինի միջազգային և իրավապաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների արժեքները դեռևս պահպանած պետությունների արդարացի ճնշումներն Ադրբեջանի քաղաքական ղեկավարության վրա։ Սակայն նման ճնշումները նույնպես կարող են որևէ արդյունքի չբերել, եթե ողջ ջանքերի համակարգման և ուժեղացման կիզակետում չլինի Հայաստանի Հանրապետության ղեկավարության նպատակաուղղված աշխատանքը՝ որպես իր հայրենակիցների և քաղաքացիների անվտանգության շահառու։

Արցախի հայաթափման պայմաններում անհրաժեշտ է հաշվի առնել, որ Արցախի նախկին ղեկավարության դեմ քրեական և քաղաքական հետապնդումը միայն նրանց անձնական իրավունքների հարցը չէ։ Բնիկ ժողովրդի ցեղասպանվելու և վտարվելու դեմ պայքարող անձանց նույն արարքներում «մեղադրելը» պարզապես խեղաթյուրում է այն ամենը, ինչը կապ ունի «մարդ» և «իրավունք» հասկացությունների հետ և դեռևս 20-րդ դարում դրվել էր որպես սարսափելի հանցագործությունների կանխման և ողջ աշխարհում մարդու արժանապատվության երաշխավորման նպատակի հիմքում։

Բոլորը, ովքեր բարձրաձայն կամ լռելյայն կընդունեն Արցախի նախկին ղեկավարների դեմ քաղաքական հետապնդումը որպես «արդար դատավարություն», փաստորեն, նույն կերպ ընդունում են թե՛ մարդու, թե՛ ժողովուրդների իրավունքների ավարտը»,- ասված է հայտարարության մեջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Եղիշե Կիրակոսյանն ու ողջ թիմն աշխատանքից ազատման դիմումներ են գրել

Հաջորդ գրառումը

Պետք չի դառնալ իշխանությունների կիրառած իրավական թրաֆիքինգի զոհը. Հայկ Դեմոյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025
Նորություններ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ. «Մայր Հայաստանի» հայտարարությունը

19/06/2025
Նորություններ

Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան

19/06/2025
Նորություններ

Փաշինյանի վայ մեկնաբանությունն ուղղակիորեն մերժվում է եկեղեցական իրավունքի տրամաբանության և պատմագիտական իրողության կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Պետք չի դառնալ իշխանությունների կիրառած իրավական թրաֆիքինգի զոհը. Հայկ Դեմոյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Դուք բոլշևիկների պես ցանկանում եք մասնավոր սեփականությունը ԽԼԵԼ. Էդմոն Մարուքյան

19/06/2025

Քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանը գրում է. Իշխանությունը Սամվել Կարապետյանի սեփականությունը խլելու գործընթացը բնութագրելու համար մի գեղեցիկ բառակապակցություն է հորինել՝ «ՀԷՑ-ի...

ԿարդալDetails

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայտնի գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իշխանական ապօրինությունների վերաբերյալ. «Մայր Հայաստանի» հայտարարությունը

19/06/2025

Փաշինյանի ոտքերի տակից հողը գնում է․ Ստեփան Դանիելյան

19/06/2025

Փաշինյանի վայ մեկնաբանությունն ուղղակիորեն մերժվում է եկեղեցական իրավունքի տրամաբանության և պատմագիտական իրողության կողմից

19/06/2025

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին և իրավապահ մարմիններին՝ անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու բռնաճնշումները Տիար Սամվել Կարապետյանի նկատմամբ. Ռումինիայի հայոց Թեմի առաջնորդ

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական