Չորեքշաբթի, Մայիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արման Թաթոյանը ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

10/02/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսի հետ:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը բարձր է գնահատել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը՝ կարևորելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված համատեղ ծրագրերը:

Մասնավորապես, «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում իրականացվել են կանանց և հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների վերաբերյալ իրազեկումներ ինչպես տեսանյութերի, այնպես էլ ուղեցույցների միջոցով:

Նշված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու համար վերազինվել է կայքէջը: Նորացված կայքը տալիս է նոր հնարավորություններ՝ տեղեկությունների մատչելիության առումով հատկապես: Նույն ծրագրի շրջանակում ստեղծվել է բջջային հեռախոսի հավելված ինչպես IOS, այնպես էլ Android համակարգերի համար, որը բեռնելով քաղաքացիները կկարողանան ծանոթանալ ինչպես Պաշտպան գործունեությանը, այնպես էլ ստանալ իրազեկման բնույթի նյութեր։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացված ծրագրի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել աշխատանքային հանդիպումներ Հայաստանի տարբեր մարզերում:

Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր:

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների հետ և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները:

Պաշտպանը ներկայացրել է «Դեմ եմ բռնությանը» կոչի ներքո իրականացված իրազեկման արշավը, որ ժամանակ նկարահանվել և հանրությանն է ներկայացվել ընտանիքում բռնության ենթարկված անձի պաշտպանության օրենսդրական հնարավորությունները, ընտանիքում հավասարությունը խրախուսող ուղերձով տեսանյութ, Երևանի կանգառներում տեղադրվել են պոստերներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են ընձեռել Arloopa հավելվածի միջոցով ակտիվացնել լուսանկարը և դիտել տեսաուղերձը։

Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը:

Դեսպան Լին Թրեյսը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցությունը պաշտոնավարման ողջ ընթացքում և համատեղ իրականացված ծրագրերի արդյունավետությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանի կառավարությունը և ԵՄ կառույցները մտել են մի փուլ, որը կոչվում է քաղաքական առևտուր

Հաջորդ գրառումը

Թուրքերը չեն ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026
Նորություններ

Նիկոլի կառավարությունը սկսելու է Հայաստանը, սահուն կերպով Արդրբեջանին «հանձնելու» գործընթացը. եթե իհարկե վերընտրվի. Արտակ Զաքարյան

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

12/05/2026
Հաջորդ գրառումը

Թուրքերը չեն ուզում բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. Հակոբ Բադալյան

12/05/2026

Այսօր` Քպ քարոզարշավին, Արարատ Միրզոյանը խոսնակի էջով գրառման համար Փաշինյանից թույլտվություն խնդրեց։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն արձագանքելով գրում է.  «Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ, ֆոտոշարք. Փաշինյանն արդեն ինքն իրեն նամակներ է գրում, թեև դեռ քարոզարշավի 5-րդ օրն է

12/05/2026

Քպ-ի բուկլետ, Քպ-ի փոքրացրած, դոշի բռոշկա դարձրած «Հայաստանի քարտեզ», պեչենի. Փաշինյանի քարոզարշավի նվերներ են՝ ընտրողներին։ Մայիսի 11-ից Քպ-ն իր արձակուրդում...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանական դիրքերը Ջերմուկի ուղղությամբ (ՀՀ տարածքում). Դավիթ Գալստյան

12/05/2026

Նիկոլ Փաշինյանը, հավանաբար, Ջերմուկ այցելության ժամանակ վերջապես ցույց է տվել նմանատիպ մի քարտեզ, որ տեղի բնակիչները հասկանան՝ դիրքերի մասով ինչ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026

Հրապարակվել է հատված Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ծավալուն աշխատությունից, որը նա գրում է կալանավայրում։ Սրբազանը, հիշեցնենք, աշխատություն է պատրաստում խաղաղության, պատերազմի և նահատակության...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական