Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արդարության և մարդու իրավունքների հայկական կենտրոնը համագործակցում է Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի հետ ապահովելու հայ զինվորների ազատ արձակումը

05/03/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2021 թ. մարտի 5 — Ի հակազդումն Ադրբեջանի կառավարության կողմից հայ ռազմագերիների ու հայ քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC) և Երևանում գործող Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը (CICL) միավորում են իրենց ուժերը՝ Ադրբեջանի կառավարության կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների ազատումն ապահովելու համար:

Երկու կազմակերպությունների համատեղ ջանքերը, որ մեկնարկեցին 2021թ․ հունվարին, նպատակ են հետապնդում պահանջներ ներկայացնել քաղաքացիական և զինվորական անձնակազմին պատճառված վնասների համար, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի և միջազգային ահաբեկիչների կողմից, որոնց ադրբեջանական զինված ուժերը վարձել էին Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրենց վերջին բացահայտ ագրեսիայի ժամանակ։ ALC-ն և CICL-ը նաև հետապնդում են 2020թ․ նոյեմբերի 9-ից՝ ռազմական դիմակայության ավարտից հետո անհետ կորած հայ զինվորների և քաղաքացիական անձանց վերադարձի խնդիրը։

Ի կատարումն Ադրբեջանի կողմից մարդու իրավունքերի խախտումներին զոհ դարձածների համար արդարություն ապահովելու հանձնառության՝ CICL-ը նաև իրականացնում է փաստահավաք հետաքննություն` Ադրբեջանի զինված ուժեր կողմից բանտարկության ընթացքում հայ զինվորների և քաղաքացիական անձանց խոշտանգումների և սպանությունների վերաբերյալ հրապարակված բազմաթիվ միջադեպերի միջոցով։ ALC- ի աջակցությամբ, CICL-ը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում արդեն նախաձեռնել է տասնյակ դատական գործընթացներ` ադրբեջանական կալանքի տակ նույնականացված հայ գերիների անունից:

Մարդու իրավունքների հայտնի պաշտպան և CICL-ի գործադիր տնօրեն Սիրանուշ Սահակյանը, ով նաև ղեկավարում է ՄԻԵԴ-ում հիշյալ գործընթացները, նկատում է․ «Ադրբեջանի կառավարությունը շարունակում է ներգրավվել մարդու իրավունքների կոպիտ և բացահայտ հանցագործությունների օրինակներում, որոնց համար նրանք պետք է պատասխան տան։ ALC-ի հետ սերտ համագործակցությամբ՝ մենք հանձնառու ենք ադրբեջանական ագրեսիայի զոհերի համար ապահովել արդարություն և ի վերջո հասնել հայ գերիների վաղաժամկետ ազատ արձակմանը»։

ALC-ի նախագահ Քեն Խաչիկյանն իր հերթին նկատում է․ «Ադրբեջանի կողմից հայ զինվորների և քաղաքացիական անձանց շարունակական ձերբակալումները, չարաշահումները և խոշտանգումները մարդու իրավունքների կոպիտ խախտումներ են, որոնք այլևս չեն կարող հանդուրժվել և պետք է լուծվեն առանց հետագա հապաղումների։ Մենք ուրախ ենք, որ համագործակցում ենք CICL-ի տաղանդավոր, փորձառու և նվիրված գործընկերների հետ և կշարունակենք այս կենսական ջանքերը, մինչ արդարության հաստատումը և բոլոր գերիների վերադարձը տուն, իրենց ընտանիքներ: Այդ նպատակի համար մենք բոլոր հայերին կոչ ենք անում առատորեն ներդնել իրենց ջանքերն ու ռեսուրսները այս կարևոր նախաձեռնության մեջ»։

Ադրբեջանի կառավարության կողմից կալանքի տակ պահվող հայ գերիների ազատ արձակման համար ALC-ին օգնելու նպատակով կարող եք հարկերից հանվող նվիրատվություններ կատարել հետևյալ հղումով՝ https://givebutter.com/ALC_Pows .

Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը («ALC») Վաշինգտոնում տեղակայված միջազգային իրավական ինստիտուտ է: Ազգային և միջազգային դատարանների և ֆորումների միջոցով ALC-ն հետապնդում է Հայոց ցեղասպանության հարցի արդարացի լուծում: Բացի այդ, այն և՛ պաշտպանում է Արցախի անկախության իրավունքը, և՛ փորձում է հայտնաբերել հնարավոր հայցվորներին, համակարգել մարդու իրավունքների ոտնահարումների զոհերի հայցերը, հետաքննել չարաշահումները և անհրաժեշտ ապացույցներ հավաքել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացրած վերջին ագրեսիայի իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
05.03.2021 թ.

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այս մարդը մեզ ձե՞ռ է առնում․ Հրանտ Բագրատյան

Հաջորդ գրառումը

Թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական ենք. սահմանամերձ Շուռնուխում կբարձրացվի հայկական եռագունը․ Առուշ Առուշանյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քայլերթը՝ Կապանում

31/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Նորություններ

ՀՀ իշխանությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ներկայացրել են զգալի չափերի հարկային պահանջներ. «Հրապարակ»

30/05/2026
Հաջորդ գրառումը

Թշնամին միշտ պետք է զգա, որ մենք միասնական ենք. սահմանամերձ Շուռնուխում կբարձրացվի հայկական եռագունը․ Առուշ Առուշանյան

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026

Մենք չենք հանձնել Մեղրին։ Մենք կձերբակալենք նրանց, ովքեր ասում են, թե մենք հանձնել ենք Մեղրին։ Այսօր մենք լսեցինք պաշտամունքի գլխավոր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Ռոբերտ Քոչարյանը դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց, և դա նրա ձեռագիրն է. Օսկանյան

31/05/2026

Հ1-ի տաղավարում Ռոբերտ Քոչարյանը որևէ դեմագոգիա, մանիպուլյացիա չարեց։ Հ1-ում նրա հետ հարցազրույցը միակ հնարավորթյունն էր՝ Հայաստանով մեկ լսարան ունենալու, բայց...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական