Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Արարատի մարզում հանցագործությունների դեպքերն ավելացել են 16.7%-ով. կատարվել է 6 սպանություն

08/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ Արարատի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ. գործունեության, մարզի տարածքում հանցավորության վիճակը, դրա դեմ մարզային իրավապահ մարմինների աշխատանքների և դատախազական գործառույթների շրջանակներում մարզի դատախազության գործունեության արդյունքները, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

2020թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործության 1856 դեպք, որը 16.7%-ով ավելի է 2019թ. համեմատ:
Մարզի տարածքում 2020թ.կատարվել է 6 սպանություն, ինչը մեկով ավելի է 2019թ. համեմատ: Սպանության դեպքերով բացահայտումը կազմել է 80%:

9-ով, կամ 8,7%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը: Այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը 2020թ. կազմել է 91,8%` նախորդ տարվա 92,4%-ի դիմաց:  Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով, հարուցվել է 55 քրեական գործ՝ 2019թ. համեմատ 5-ով ավելի (այս մասով արդյունքները կամփոփվեն առանձին):

2020թ. արձանագրվել է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների 706 դեպք՝ 26-ով, կամ 3,6 տոկոսով նվազ 2019թ. համեմատ: Թեև ավազակային հարձակման դեպքերը նվազել են 3-ով (4-7) կամ շուրջ 43 տոկոսով, սակայն այս հանցագործություններով բացահայտման ցոցւանիշը 2019թ. համեմատ ևս նվազել է:

Էապես՝ 50 տոկոսով նվազեն են հատկապես բնակարանային գողությունները: Այս դեպքերով 2020թ. դրությամբ քննվող 74 քրեական գործերով բացահայտումը կազմել է 35,1 տոկոս, ինչը 6 տոկոսով ավելի է 2019թ. համեմատ: Այս դինամիկան պայմանավորված է մի կողմից կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բնակարաններից քաղաքացիների համեմատաբար քիչ բացակայություններով, տեղի ունեցած պատերազմով, իսկ մյուս կողմից 2019թ. ընթացքում այս հանցատեսակի կանխարգելման և բացահայտման աշխատանքների բարելավման ուղղությամբ մարզի դատախազության կողմից նախաձեռնված և ոստիկանության, համայնքային մարմինների կողմից իրականացված կոնկրետ գործողություններով:

Մասնավորապես՝ մարզի դատախազության առաջարկով մի շարք համայնքների մուտքերը և ելքերը, գլխավոր ճանապարհները համալրվել են տեսանկարահանող սարքերով, միջոցներ են ձեռնարկվել քաղաքային բնակավայրերում բազմաբնակարան շենքերի շքամուտքերը կոդավորված փականներով, տեսանկարահանող սարքերով կահավորելու, պատշաճ լուսավորությամբ ապահովելու ուղղությամբ:

Բացի այդ, սխեմատիկ կերպով ստեղծվել է մարզի տարածքում առկա տեսանկարահանող սարքերի տեղակայման վայրերն արտացոլող քարտեզ և հանձնարարվել է ՀՀ ոստիկանությանը ակտիվ աշխատանքներ տանել մարզի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների, այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ նոր տեսանկարահանող սարքերի տեղադրման ուղղությամբ։ 2020թ. ընթացքում համայնքի ղեկավարների հետ տարվել են ինտենսիվ աշխատանքներ՝ այդ ուղղությամբ վիճակն ավելի բարելավելու նպատակով:  Արարատի մարզի տարածքում 12 դեպքով կամ 8,6 տոկոսով նվազել են ճանապարհատրանսպորտային հանցագործությունների դեպքերը /127-139/: Բայց մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 3-ով։ ՃՏՊ բոլոր դեպքերով տարվող քննություններով բացահայտումը կազմել է 80 տոկոս` իսկ մահվան ելքով ընդհանուր 33 դեպքերով 76,9 տոկոս:

ՃՏ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ 2020թ. կատարվել են բավականին աշխատանքներ, մասնավորապես՝ մեծ ուշադրություն է դարձվել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձանց կողմից տրանսպորտային միջոց վարելու, ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու, սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով հստակ իրավական գնահատականներ տալուն: Արդյունքում 2020թ. ընթացքում վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրվել և դատապարտվել է 49 անձ: Նպաստող հանգամանք է եղել նաև երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրումը, ինչպես նաև 2020թ. մարզի դատախազությունում կատարված՝ ՃՏՊ-ների քարտեզագրման, ըստ դրանց առավել հաճած պատահարներ տեղի ունեցող հատվածների ընդգծման, դրանց առաջացման պատճառների վերլուծության արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետին ոնկրետ միջոցառումներ իրականացնելուն ուղղված միջնորդագրեր հղելը:

Ընդհանուր առմամբ տարբեր բնույթի հանցագործություների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու նպատակով 2020թ. ընթացքում մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին, կազմակերպություններին ուղարկվել է 27 միջնորդագիր և հաղորդում: Դրանցից 20-ով կազմակերպված քննարկումների արդյունքում համապատասխան հանձնարարություններ են տրվել պատասխանատու անձանց:

Արարատի մարզի դատախազության կողմից, քրեական հետապնդման մյուս մարմինների հետ, հետևողականություն է դրսևորվել քրեական գործերով քննությունների ձգձգումները բացառելու, քննություններն ավարտելու, ապացույցների բավարարության պայմաններում քրեական գործերը դատարան ուղարկելու հարցում: Արդյունքում 2020թ. մեղադրական եզրակացությմաբ դատարան է ուղարկվել 285 քրեական գործ՝ 328 անձի նկատմամբ, ինչը 2019թ. համեմատ ավելի է շուրջ 50 տոկոսով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպանի հետ, անդրադարձ է եղել Հայաստանի ներքաղաքական զարգացումների հեռանկարներին

Հաջորդ գրառումը

4-րդ զորամիավորումում անցկացվել են ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը

20/04/2026
Նորություններ

Ալեն Սիմոնյանը ակտիվիստ Միքայել Մարգարյանից պահանջում է ներողություն խնդրել և վճարել 506 000 դրամ

20/04/2026
Նորություններ

ՀՀ-ում ԵՄ դեսպանը ծանոթացել է ընտրությունների նախապատրաստական ընթացքին

20/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Հաջորդ գրառումը

4-րդ զորամիավորումում անցկացվել են ինժեներասակրավորային ստորաբաժանումների հրամանատարների հավաքներ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական