Ապրիլի 9-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։15-ի սահմաններում Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են Քուչակ գյուղի բնակիչ՝ 24-ամյա Արամ Սարգսյանի վարած BMW մակնիշի և Երնջատափ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Արգիշտի Սիսակյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ա. Սիսակյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ, 57-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է, իսկ BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում՝ բախվելով գազատար խողովակին։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։