Երեքշաբթի, Ապրիլի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ

24/02/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջին անգամ Հայաստանում կստեղծվի եվրոպական չափանիշներին համապատասխան բիոբանկ: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ-ից։

Հիշեցնենք, որ 2020 թվականին ԵՊԲՀ-ն հաղթել էր Եվրամիության ՀՈՐԻԶՈն-2020 (Horizon-2020) Թվինինգ (Twinning) «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծումը Հայաստանի համար» (Armenian Research Infrastructure on Cancer Research – ARICE) ծրագրում: Ծրագիրը նվիրված է ծայրահեղ արդիական առողջապահական խնդիրներից մեկին՝ քաղցկեղի հետազոտություններին: Տևողությունը 36 ամիս է:

Նշված ծրագրի շրջանակում փետրվարի 12-ին պաշտոնապես տեղի ունեցավ առցանց մեկնարկային գիտաժողով:

Ողջունելով մեկնարկային հանդիպման մասնակիցներին՝ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ իր համար առանձնահատուկ պատիվ է մասնակցել ԵՄ նոր նախագծի մեկնարկին: «ԵՄ ARICE նախագծով մենք մեր թիմի և գործընկերների մասնագիտական աջակցությամբ կարողացանք հայկական բժշկական հետազոտություններին շարունակականություն տալ: Ցավոք, կորոնավիրուսի և պատերազմի պատճառով մենք չենք կարող ձեզ ողջունել մեր գեղեցիկ հայրենիքում, բայց գիտենք, որ դա ժամանակավոր է և դուք, անշուշտ, դեռ կվայելեք հայկական հյուրասիրությունը: Ինչպես գիտեք, մենք՝ հայերս, ցավոք շատ ենք տուժում քաղցկեղից, ինչը հաստատված է վիճակագրությամբ: Մենք Երևանի պետական բժշկական համալսարանում լիահույս ենք, որ այս նախագիծը ինչ-որ կերպ կխլի կամ գոնե կնվազեցնի քաղցկեղի տեղը մեր կյանքում:

Հուսով ենք, որ այս նախագիծը կդառնա առաջին խոշոր ենթակառուցվածքը մի երկարատև հետազոտական նախաձեռնության մեջ, որը կուսումնասիրի քաղցկեղի և նրա շրջակա միջավայրի միջև չարագուշակ փոխգործակցությունը, մասնավորապես՝ Հայաստանում: Հենց սա է այսօր մեկնարկած ARICE եվրոպական հետազոտական նախագիծի նպատակը: Մենք շատ ուրախ ենք, որ այս հետազոտական ուղևորության մեջ ունենք այնպիսի հայտնի և պրոֆեսիոնալ գործընկերներ, ինչպիսիք են Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանը, Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանը և Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը, որոնք կլինեն մեր կողքին: Միասին մենք ուժեղ ենք և կարող ենք շատ բանի հասնել: Կոնսորցիումի գիտական համակարգողը պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է՝ բժշկական գենետիկայի ականավոր մասնագետ, որն իր նվիրվածությամբ և գիտական մտածողությամբ շատ հաջողություններ է տոնել, ուստի ARICE-ը լավ ձեռքերում է», – ընդգծեց բժշկական բուհի ղեկավարը:

ԵՊԲՀ-ն` որպես համակարգող, Առողջապահության համաշխարհային կազմակերպության Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (International Agency for Research on Cancer) մասնակցությամբ ծրագիրը կիրականացնի Ավստրիայի Գրացի բժշկական համալսարանի և Չեխիայի Չարլզի (Կառլովի) համալսարանի հետ գործընկերությամբ` տարածելով իր կարողությունները ինստիտուցիոնալ, ազգային և տարածաշրջանային մակարդակներում:

Մեկնարկային հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները՝ բժշկական գիտությունների թեկնածու, ծրագրի խորհրդատու Ուիլկո Գրաֆմանսը և ավագ փորձագետ Շտեֆան Վայերսը:

Առցանց հանդիպման ընթացքում ելույթ ունեցան նաև գործընկեր համալսարանների առաջատար փորձագետները՝ Գրացի բժշկական համալսարանի Միջազգային բիոբանկի և կրթության գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը, ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության Լաբորատոր ծառայության եվ բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը և Չարլզի (Կառլովի) համալսարանի Միջազգային հետազոտությունների ղեկավար Ջուդիտա Կինկորովան: Վերջիններս հանդիսանում են քաղցկեղի հետազոտման եվրոպական փորձագետներ և մեծապես կնպաստեն Հայաստանում քաղցկեղի հետազոտման ոլորտի զարգացմանը:

Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Թամարա Սարգսյանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների կարողությունները Հայաստանում քաղցկեղի հետազոտության ոլորտում` նպաստելով թվային և մոլեկուլային ախտորոշմանը, անձնականացված և գենոմային բժշկության ինտեգրմանը կլինիկա, ժամանակակից բիոբանկի ստեղծմանը: 

Ծրագրի արդյունքում ԵՊԲՀ-ն կդառնա առաջատարը Հայաստանում քաղցկեղի գենետիկ հետազոտման ոլորտում: ARICE ծրագիրն ունի բարձր ռազմագիտական նշանակություն և արդիականություն: Այն հեռանկարային է բուհի համար. Եվրոպայի արհեստավարժ փորձագետների հետ համագործակցությամբ արդեն իսկ ստեղծվել է քաղցկեղի հետազոտման, բիոբանկի, բիոմարկերների միջդիսցիպլինար միջազգային խումբ:  

«Ծրագրի իրականացումը շատ կարևոր գիտական և պրակտիկ նշանակություն կարող է ունենալ: Ծրագրի շրջանակներում պետք է հետազոտվեն քաղցկեղի հետ կապված մի շարք ասպեկտներ՝ վաղ ախտորոշում, ճիշտ և անհատականացված բուժում: ARICE ծրագիրը շատ ակտուալ է Հայաստանի համար, քանի որ քաղցկեղը մեր երկրում հիմնականում ուշ է ախտորոշվում», – նշեց Թամարա Սարգսյանը՝ շեշտելով, որ ծրագրի առաջնային և հիմնական նպատակը Հայաստանում բիոբանկի ստեղծումն է:

Պրոֆեսորի հավաստմամբ՝ նախագիծը համաշխարհային նշանակություն ունի, որովհետև ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը շատ հետաքրքրված է ինչպես մեր երկրում բիոբանկի ստեղծումով, այնպես էլ մեր տվյալներով: Նախագիծը եզակի է նաև այն առումով, որ ԱՀԿ-ն ամեն նախագծի չէ, որ մասնակցում է: Մյուս կողմից՝ ԵՄ ՀՈՐԻԶՈՆ-2020 ծրագիրը շատ հազվադեպ է մեծ կազմակերպություններին թույլ տալիս ինչ-որ նախագծի մաս կազմել գործընկերոջ կարգավիճակով:

Քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքն ընտրվել է որպես ARICE ծրագրի կիզակետ, քանի որ Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության մակարդակը շատ բարձր է, տարածված են նաև հազվադեպ չարորակ հիվանդությունները: Հիվանդների 60%-ն ախտորոշվում է քաղցկեղի 3-4-րդ փուլում, երբ բուժումը ոչ արդյունավետ է:

«ԱՀԿ-ն կնպաստի նաև նրան, որ մեր կողմից հայտնաբերված առանձնահատկությունները տարածվեն և աշխարհի մյուս երկրները նույնպես կարողանան օգտվել մեր գիտական նվաճումներից», – հույս հայտնեց Թամարա Սարգսյանը:

Բժշկական գենետիկայի ամբիոնը, նրա խոսքով, պատրաստ է նմանատիպ նախագծի իրականացման համար: «Հաշվի է առնվել նաև ծրագրի՝ Եվրամիության ներկայացուցիչների հետ արդյունավետ աշխատանքի հսկայական դրական փորձը», – ավելացրեց պրոֆեսորը:

Քաղցկեղի գենետիկայի լաբորատորիայի վարիչ, դոցենտ Դավիթ Բաբիկյանն, իր հերթին, փաստեց, որ ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը հագեցած է գենոմային հետազոտությունների համար նախատեսված ամենաժամանակակից տեխնոլոգիաներով: «Այստեղ կատարվում է քաղցկեղի գենետիկական դիագնոստիկա և ֆարմակոգենետիկա, այսինքն՝ ապահովվում է անհատականացված ախտորոշում և նշանակվում է անհատականացված բուժում», – ավելացրեց Դավիթ Բաբիկյանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բելառուսը կթողարկի «Սպուտնիկ V»

Հաջորդ գրառումը

Փողոցը բարձրագոչ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով իշխանության Է բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը․Սաբլին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Էմանուել Մակրոնը մայիսի 5-ին պետական ​​այցով կժամանի Հայաստան

21/04/2026
Նորություններ

Բագրատ Սրբազանը ոչ թե ընդհանրապես է հրաժարվել Սուրբ Հաղորդությունից, այլ հրաժարվել է ապօրինի պետականացված ծառայությունից. Գևորգ Դանիելյան

21/04/2026
Նորություններ

Ավետիք Չալաբյանը պահանջում է Փաշինյանին կարգի հրավիրել

21/04/2026
Նորություններ

Ընտրություններին մասնակցելու և ձայն փոշիացնելու կոնկրետ 6 քայլ. Վարազդատ Հարությունյան

21/04/2026
Հաջորդ գրառումը

Փողոցը բարձրագոչ կարգախոսների ներքո օտար, թշնամական սցենարով իշխանության Է բերում մի մարդու, որը կործանում է իր երկիրը․Սաբլին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Իրավունք

Դատարանը բավարարել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցն՝ ընդդեմ կառավարության

20/04/2026

Կառավարությունը դատարանում պարտվել է «Տաշիր Կապիտալ»-ին։ Վարչական դատարանը՝ դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, բավարարել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ հայցն՝ ընդդեմ կառավարության՝...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական