Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Աննա Հակոբյանի հիմնադրամը ծրագրում է Ստեփանակերտում փարթի կազմակերպել. Արցախցի պատգամավոր․ «Փաստինֆո»

30/12/2020
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաստինֆո»-ն գրում է․ «Լուրեր կան, որ դեկտեմբերի 31-ին Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամը պատրաստվում է Ստեփանակերտի «Նադեժդա» հանդիսությունների սրահում փարթի կազմակերպել: Այսինքն, այն մարդկանց համար, որոնք կորցրել են իրենց զավակներին, հայրերին ու եղբայրներին, էլ չեմ ասում Հայրենիքը, որովհետև Հայրենիք մենք բոլորս ենք կորցրել, Աննա Հակոբյանի հիմնադրամը պատրաստվում է ամանորյա փարթի կազմակերպել: Փաստորեն նրանք, ովքեր այդ մարդկանց հայրենիքը հանձնել են թուրքին, ովքեր հազարավոր ընտանիքների անհայրենիք են դարձրել, գալիս են այստեղ՝ նոր տարվա փարթի կազմակերպելու: Սրանց լկտիությունն ուղղակի սահմաններ չունի», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Պատգամավորը մանրամասնել է՝ Ստեփանակերտի հանդիսությունների այդ սրահում, որտեղ, ասում են, թե Աննա Հակոբյանը ցանկանում է ամանորյա փարթի կազամակերպել, «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով կերակրում են այն մարդկանց, որոնք ստեղծված իրավիճակով պայմանավորված, չեն կարողանում ապրել իրենց տներում, այլ ժամանակավոր հյուրանոցներում կամ խնամքի կենտրոններում են բնակվում։ «Ես ուզում էի գնալ այդ, այսպես կոչված, բարեգործական ճաշարանի ստեղծման հետքերով, բայց ամեն անգամ ինձ հետ է պահում այն միտքը, որ ամեն դեպքում դա սնունդ է, որից օգտվում են այստեղ կարիքի մեջ հայտնված որոշ թվով մարդիկ: Բայց այդ բարեգործությունն այնքան տգեղ կերպով է արվում՝ հենց սրահի մուտքի մոտ ցուցանակ է փակցված, որի վրա մեծ տառերով գրված է հիմնադրամի անունը, տակն էլ ինչ – որ կասկածելի նշանաբան է՝ որ առաջարկում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ «Համատեղենք մեր քայլերը»… Թե ի՞նչ քայլերի մասին է խոսքը, և թե ինչո՞ւ արցախցին պետք է իր քայլերը համատեղի «Իմ քայլը» հիմնադրամի հետ, թողնում եմ ընթերցողի դատին: Ստացվում է, որ ամեն անգամ այդ ճաշարան մտնողը պետք է տեսնի, թե ով է իրեն կերակրում: Շատ են եղել դեպքեր, երբ մարդիկ մուտքի մոտ տեսնելով «Իմ քայլը»-ի ցուցանակն, ուղղակի շրջվել ու հետ են վերադարձել, ներս չեն մտել: Եթե դա բարեգործություն է, ինչպես հայտարարել է Աննա Հակոբյանը հիմնադրամը, ապա, սովորաբար բարեգործությունն անում են համեստ ու լուռ»,- ասել է Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ օրերս Ստեփանակերտում խափանվեց Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի կողմից անցկացվելիք ամանորյա բացօթյա միջոցառումը, որին պետք է մասակցեին Ստեփանակերտում ապրող մանկահասակ և պատանի երեխաները: Պարզվեց, որ միջոցառման անցկացման հավանությունը հիմնադրամը ստացել էր Արցախի իշխանություններից, սակայն տեղական ինքնակառավարման մարմիններից շատերը, այդ թվում նաև Ստեփանակերտի քաղաքապետը տեղյակ չեն եղել այդ մասին: Միջոցառման կազմակերպման աջակցությունը եղել է Արցախի պետական նախարարության կողմից, ի դեմս նախարար՝ Գրիգորի Մարտիրոսյանի և Արցախի Կրթության Գիտության և Մշակույթի նախարարության, ի դեմս նախարար՝ Լուսինե Ղարախանյանի:

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված տոնածառն ու ամանորյա վրաններն ապամոնտաժվել են։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Բելառուսի ճակատագիրը պետք է որոշի այդ երկրի ժողովուրդը, այլ ոչ թե արևմտյան կուրատորները»

Հաջորդ գրառումը

Պուտինը պետական կարգավորման մասին օրենք է ստորագրել

Համանման Հոդվածներ

Նորություններ

ԱԺ քառօրյան՝ ուղիղ

17/04/2026
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026
Հոգևոր

Հորդորում եմ Նիկոլին և իր անօրեն կամակատարներին ձեռնպահ մնալ Եկեղեցու ներքին գործերին միջամտելուց․ Տեր Վրթանես

17/04/2026
Նորություններ

Ադրբեջանում պահվող 19 հայերը պետք է ազատ արձակվեն եւ վերամիավորվեն իրենց ընտանիքների հետ. Ալեն Սիմոնյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Պուտինը պետական կարգավորման մասին օրենք է ստորագրել

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026

Վերջին մի քանի օրը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ու ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ընթացքում ներառյալ, հասկանալի դարձավ, որ իշխանությունը գլխավոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական