Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Անլրագրող մնացած լրագրողը»

31/01/2022
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Երկու նկար, որոնք ցույց են տալիս, թե ինչ խղճուկ վիճակում կարող է հայտնվել անկարող լրագրողը, երբ, չգնահատելով իր կարողությունները, պատուհաս է դառնում երկրի և ժողովրդի գլխին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ գրառումը վերնագրելով «Անլրագրող մնացած լրագրողը»:

Նա, մասնավորապես, նշել է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի հունվարի 25-ին լրատվամիջոցների հարցերին պատասխանելու ֆիզիկական հնարավորություն ուներ Կապան քաղաքում։ Այդ ժամանակ նա դեռ չէր հասցրել կործանել մեր հայրենիքը, չէր ստորագրել կապիտուլյացիոն հայտարարությունը, Վաղարշակ Հարությունյանին հրաման չէր տվել ադրբեջանցիներին բերելու Հայաստան և իրավունք տալու վերահսկողություն հաստատել Գորիս-Կապան ճանապարհին։

Այդ օրը նա Գորիսից Կապան գնալու հնարավորություն ուներ, ինչն իր համար ստեղծել էին այն մարդիկ, որոնց քննադատում էր իր այդ ասուլիսի ընթացքում և հպարտանում իր «100 ձեռքբերումներով», որոնց թվում էին ոստիկանների կողմից իր կնոջը տուգանելն ու մի հովազի Հայաստանի սարերում հայտնվելը։ Այդ ժամանակ նա կարող էր վայելել բազմաթիվ լրագրողների դիմաց նստելու «քաջությունը»։

Ընդամենը երկու տարից անց, գրեթե նույն օրը, 2022 թվականի հունվարի 24-ին նա Գորիս-Կապան ճանապարհով Կապան հասնելու հնարավորություն չուներ։

2022 թվականին նա այլևս թշնամուն էր հանձնել մեր հայրենիքը, դարձել հազարավոր երիտասարդների մահվան պատճառ, ավիրել ողջ պետական կառավարման համակարգը և դրան զուգահեռ մի քանի միլիոն դոլարով վերանորոգել իր կեցավայր հանդիսացող Սերժ Սարգսյանից զավթած առանձնատունը, գնել մի քանի միլիոն դոլար արժողության նոր զրահապատ մեքենաներ, հարյուրավոր թիկնապահների և ոստիկանների ուղեկցությամբ կարողացել այնտեղից հասնել իր նոր վերանորոգած աշխատասենյակ, նստել նոր ձեռք բերված կահույքի վրա՝ ընդամենը մի աղջիկ լրագրողի առաջ՝ երկու ժամ շարունակ թշնամահաճո զազրախոսության համար»։

Էդգար Ղազարյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սահմանի պահպանության/պաշտպանության այն մոդելները, որոնք եղել են մինչև 44-օրյա պատերազմը, այս պայմաններում կա՛մ չեն աշխատելու կա՛մ գործելու են խիստ անարդյունավետ

Հաջորդ գրառումը

Սա կարեւոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ատելություն գեներացնելը ունի երկու սայր՝ մի սայրով դո՛ւ ես հարվածում, իսկ մյուսով՝ քեզ. Արա Պողասյան

16/04/2026
Հասարակություն

Նոր կանոն․ աղքատ կնոջ մոտ քաղցկեղը պետք է ուշ հայտնաբերվի. Անուշ Պողոսյան

16/04/2026
Նորություններ

Էլի մեկ զոհ. ոստիկանների բռնարարքներից հետո կինը մահացել է. «Հրապարակ»

16/04/2026
Նորություններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

16/04/2026
Հաջորդ գրառումը

Սա կարեւոր նշանակություն ունի հետագա բանակցային գործընթացի առումով

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական