Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ամենօրյա ռեժիմով թուրք-ադրբեջանական սպառնալիք է լինելու․ թուրքագետ

06/01/2021
- Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայ-ադրբեջանական սահմանը չի կարող անցնել Շուռնուխի մեջտեղով, հնարավոր բան չէ։ Երկու հակամարտող ազգեր, որոնք մեկ շաբաթ առաջ իրար վրա էին կրակում, չեն կարող ունենալ շփման այդքան մոտիկ գիծ, դա ենթադրում է նոր սպանություններ, նոր բախումներ։ Սա նոր ճգնաժամի սկիզբ է: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր ասուլիսում ասաց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով հայկական սահմանների նկատմամբ Ադրբեջանի նոր նկրտումներին, ՀՀ կառավարության դավաճանական եւ դավադիր ծրագրին, Շուռնուխի եւ այլ գյուղերի հանձնմանը, GPS-ի միջոցով սահմանների ճշգրտմանը։

Մելքոնյանի խոսքով՝ այսուհետ ամենօրյա ռեժիմով լինելու է թուրք-ադրբեջանական սպառնալիք, եւ այն միամիտները կամ այն թրքաբարո հայերը, որոնք մտածում են, թե, թուրքին եւ ադրբեջանցուն զիջելով, կարող են կասեցնել նրանց նկրտումները, չարաչար սխալվում են։ «Թուրքը մինչեւ վերջ շարունակելու է պնդել, նոր տարածք ուզել, անընդհատ լարվածություն ստեղծել, եթե հնարավոր է գերի վերցնել, վերցնելու է, հնարավորություն է ունենալու հայ սպանել, սպանելու է»,- նշեց թուրքագետը։

Ըստ նրա՝ այն, ինչ հիմա կատարվում է, որեւէ կապ չունի սահմանազատում երեւույթի հետ։ Փաշինյանի ձեռնարկած դավաճանական ծրագիրը, Մելքոնյանի խոսքով, կապիտուլյացիոն մի ենթաշերտ է, որը բխում է նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից։ Թուրքագետն ասում է՝ Հայաստանի անկախացումից հետո՝ 1991-1992թթ․-ին, երբ ծագել է հայ-թուրքական սահմանների դեմարկացիայի հարցը, գործընթացը տեւական ժամանակ է պահանջվել։ Ուստի այսքան արագ՝ մեկ օրում, մեկ շաբաթում, ըստ նրա, չի կարող տեղի ունենալ սահմանազատում: «Ինչին մենք ականատես ենք լինում, չունի որեւէ հիմք։ Չի ասվում, թե որ թվականի քարտեզի հիման վրա է սահմանազատում արվում, ինչի հիման վրա։ Հիմա ընդունում ենք վաղուց գոյություն չունեցող ԽՍՀՄ-ի ներքին կարգավորումները եւ դա համարում ենք որպես անքննելի ճշմարտություն։ Իրականում ինքնախաբեության դրսեւորում է, երբ հղում ենք անում խորհրդային շրջանում արված սահմանազատմանը։ Սա ուղղակի կապիտուլյացիա է, որն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է ինքնարդարացման, ինքնախաբեության համար»,- շեշտեց թուրքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/pjaBs9djyCg

Yerkir.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Նոյեմբերյանի շրջանի գյուղերում ջրից թունավորված 16 անձանց մեծ մասը երեխաներ են

Հաջորդ գրառումը

Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից․ «Դեժավյու»

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Շարունակում ենք պայքարը ու գնում դեպի անվերապահ հաղթանակ՝ մե՛ր ձևով. Սամվել Կարապետյան

19/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների և թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

19/11/2025
Նորություններ

Թբիլիսիում կայացել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների հանդիպումը

19/11/2025
Մշակութային

Ադրբեջանցիներն Արցախում ոչնչացրել են Այգեկ գյուղի շիական մզկիթը. Հովիկ Ավանեսով

19/11/2025
Հաջորդ գրառումը

Գարեգին Բ-ի դեմ բողոքի ակցիաները կորդինացվում են կառավարության շենքից․ «Դեժավյու»

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական