2017 թ. հուլիսին այսօր արդեն երկրի Խորհրդարանի թիվ մեկ աթոռին հավակնող Ալեն Սիմոնյանը հանդիսանում էր Երևանի ավագանում անդամ («Ելք» դաշինքի ցուցակով), և սոցցանցի իր էջում հրապարակած 8 կետանոց «մանիֆեստը» միգուցե շատերի աչքին չէր էլ ընկել:
Ավելին, դրան հազիվ թե որևէ մեկը լուրջ վերաբերվեր՝ իրապես կարծելով, թե նման այլասերված փողոցայինը հազիվ թե լուրջ ազդեցություն ունենար երկրի պետական կառավարման համակարգի կամ հասարակության գիտակցության վրա:
Իսկ այդ «մանիֆեստը» կետերը հետևյալն էին.
- Մարիհուաննայի օրինականացում
- Մարմնավաճառության օրինականացում
- Պոռնկագրական նյութերի տարածման օրինականացում
- ԼԳԲՏ անձանց ամուսնության օրինականացում
- Վիզաների վերացում՝ Հայաստանի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների միջև
- ՃՈ վերացում և մեկ միասնական ոստիկանություն
- Հայաստան,Վրաստան և Ադրբեջան մեկ միասնական միջազգային կառույցների ստեղծում
- Պարտադիր զինակոչի վերացում
(«Հռչակագրի» պատճենը կցում ենք հրապարակմանը)
Այսպիսով՝ սխալվել են բոլոր նրանք, ովքեր Ալեն Սիմոնյանին և ուրիշներին լուրջ չէին վերաբերվում և կարծում էին, որ նա շարքային փողոցային է, ով սրանից – նրանից փող է վերցնելով, ժողովրդական լեզվով ասված, «հաչում է սրա նրա վրա»: Այդպես կարծողները երևի հույս ունեին, որ «հաչան շունը կծող չի լինում» ժողովրդական ասացվածքը Ալեն Սիմոնյանի պարագայում էլ կգործեր, և «շունը կհաչեր, իսկ քարավանը կանցներ»:
Ցավոք, եղավ այն, ինչ եղավ: Ալեն Սիմոնյանն իր խունտայով ոչ միայն հանդիսացավ անցած շրջանի համազգային ողբերգության դիրիժորների «փայտիկներից» մեկը, այլև այսօր, հավակնելով Խորհրդարանի թիվ մեկ պաշտոնյայի աթոռին, հավակնում է կյանքի կոչել իր «մանիսֆեստի» կետերը:
Բնականաբար՝ այդ կետերից որոշներն արդեն իսկ իրագործվելու ճամփին են: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է բանակի կազմաքանդման, Հայաստանին ու Ադրբեջանին «մերձեցնելու» (Արցախի դավաճանական հանձնում, թուրք-ադրբեջանական տանդեմի հետ խորը քիրվայությանն ուղղված քայլեր և այլն), մարիհուաննայի օրինականացման, ԼԳԲՏ անձանց կտրուկ ակտիվացման, այլասերման քարոզչության ուղղությամբ իրականացրած քայլերին ու ծրագրերին:
Այժմ Ալեն Սիմոնյանի կշարունակի միս ու արյուն տալ «մանիսֆեստի» ինչպես նշված, այնպես էլ այլ կետերին ու ծրագրերին:
Իսկ թե այդ ամենի արդյունքում ինչ կմնա Հայաստանի Հանրապետությունից, Արցախից ու հայոց հնամենի քաղաքակրթությունից՝ թող դատի ընթերցողը:
Վահե Սարգսյան

Yerkir.am